Մարիացված բանջարեղեններն այնքան նուրբ են ու աներևակայելի համ ունեն, որ միշտ ուտել ես ուզում:

Պահանջվող մթերքները՝
500 գրամ սմբուկ (2 հատ)
1-2 սոխ
2-3 պճեղ սխտոր
մեկ թ/գ շաքարավազ
մեկ թ/գ աղ
կանաչ մաղադանոսի փունջ
2 ճաշի գդալ արեւածաղկի ձեթ
մեկ ճաշի գդալ 9% քացախ
Պատրաստումը՝
1.Լվանալ սմբուկները, կտրել բարակ երկարավուն կտորների
2.Թավայի մեջ փռել պերգամենտային թերթիկ, տարածել ձեթը
3.Լցնում ենք սմբուկի թերթիկները և տապակում՝ 190 աստիճանի տակ, 20-25 ր
4.Մինչ սմբուկները տապակվում են, պատրաստում ենք մարինադը
5.Սոխը մաքրում ենք և կտրում կիսալուսնաձև
6.Կանաչ մաղադանոսը կտրտում ենք մանր
7.Մաքրում ենք սխտորը, ճզմում
8.Խորը ամանի մեջ խառնում ենք պատրաստի կտրտված մթերքները, սխտորը, սոխը , մաղադանոսը:
9.Վերջում լցնում ենք ձեթը և թողնում ենք եփվի
10.Տապակված և սառեված սմբուկները բաժանումենք երկու մասի, ապա կտրում խորանարդիկների, բայց ոչ շատ մանր:
11.Կտրտված սմբուկները լցնում ենք մարինադի մեջ և խառնում շատ կամաց, որպեսզի չվերածվեն շիլայի
12.Ապա սմբուկները մարինադով լցնում ենք առանձին բանկայի մեջ, փակում կափարիչով, դնում սառնարան 24 ժամով:
Բարի ախորժակ: