Իսկ ինչքա՞ն հաճախ եք դուք գրկում ձեր երեխաներին:

Ոչ այնքան վաղուց ամերիկացի գիտնականները կարողացան ապացուցել, որ ինչքան կարևոր երեխաների հետ ֆիզիկական կապվածությունը: Նրանք կարողացան բացահայտել մի քանի առանձնահատկությունների երեխայի ուղեղի և գրկախառնությունների միջև եղած կապի մասին: Ուսումնասիրությունների արդյունքների համաձայն, այն երեխաները, որոնց մայրիկը մանկության տարիներին շատ է գրկել, ավելի խելացի են դառնում հասուն տարիքում:

Ուսումնասիրությունները իրականացվել են ամերիկյան նահանգներից մեկի հիվանդանոցի երեխաների հետ: Երբ ուսումնասիրությունների արդյունքներն սրացան, շատ պարզ դարձավ, որ այն երեխաները, որոնց մայրերը նրանց հետ ավելի շատ ժամանակ են անցկացրել, գրկել և փայփայել են նրանց ավելի հաճախ, դարձել են խելացի: Ապագայում այդ երեխաները դառնում են նաև ինքանվստահ և կարողանում են վստահել շրջապատին:
Սա ազդում է երեխաների ուղեղի վիճակի վրա:
Գրկախառնությունները ընդունակ են արձակել օքսիտոցին հորմոնը, որը պատասխանատու է քնքշության զգացողության համար: Սա ապահովում է երկու հարազատ մարդկանց կապը:

Ուսումնասիության ստացված տվյալների համաձայն, եթե երեխան բավականաչափ քնքշություն չի ստանում մոր կողմից, ապա հնարավոր է, որ նար զարգացումը դանդաղ ընթանա: Բացի այդ նա ավելի քիչ կվստահի մարդկանց:
Ով կմտածեր, որ այս անմեղ ժեստը իր մեջ այսքան նրբություններ կթաքցնի:
Ցանկալի է, որ ծնողները գրկախառնության ժեստը չշփոթեն հիպերհոգատարության հետ և չփորձեն նրանց չափազանց ակտիվ կերպով պաշտպանել աշխարհից: Խոսքը վերաբերում է միայն սովորական գրկախառնությունենրին, միաժամանակ ճնշումից ազատ թողնելով երեխայի կամքը, հարգելով նրա հետաքրքրությունները:
Գրկախառնությունը երեխային հնարավորություն է տալիս ավելի լավ զարգանալ: