Հակոբ Ղազանչյան․ Էսօրվա դրությամբ միակ ռեալ մարդը ով կարող է վանդալիզմից փրկել հուշակոթողները, դա Ռուսաստանի նախագահն է։ Մնացած բյուրոկրատական կազմակերպությունները ոչ մի բան չեն անի։ Պուտինը ունի այդ ներուժը, դրա համար դիմել ենք իրեն։ ՅՈՒՆԵՍԿՈ-ից օրինակ ոչ մի հայտարարություն չեղավ։

Պետք է դիմել էնպիսինիններին, որոնք ռեալ ուժ ունեն։ Հակոբ Ղազանչյանը նշել է նաև,որ մշակույթի նախարարը ևս զբաղվում է այդ գործընթացով։

Սակայն, ըստ իրեն, անիմաստ է դիմել բուտաֆորիական կազմակերպություններին, իսկ բուտաֆորական են ՄԱԿ-ը, ՅՈՒՆԵՍԿՈ-ն ու էլի շատ կազմակերպություններմ, որոնք զուտ փողերի մեծ լվացքատուն են ստեղծել ու մնացած ամեն ինչի վրա, ուղղակիորեն թքած ունեն։

Հ․ Ղազանչյանը նշել է, որ իր պես շատ մշակութային գործունեություն ծավալող մարդիկ, վստահ են, որ Պուտինյան ազդեցությունը միայն կարող է փրկի Ղազանչեցոցը ու մյուս կոթողները, քանզի բոլորս էլ գիտենք ինչ կանեն ազերիները դրանց հետ։