Մնացական Ավետիսյանը, ով շատերին հայտնի կտրված ձայնով զինծառայող, արցախյան պшտերшզմի նախօրեին բարձրացել է դիրքեր՝ հերթապահության:

Մնացականը մեծացել է զինվորականի ընտանիքում՝ մանկուց զգալով հայրենի սահմանների պաշտպանությանը գործնականորեն մասնակցելու կարևորությունն ու պատասխանատվությունը:

Մարտական գործողությունների հենց սկզբից լինելով դիրքերում՝ նա ընկերների հետ կարողացել է հաջողությամբ դիմագրավել հակառակորդի հшրվшծներին՝ հասցնելով դիպուկ պատասխան հшրվшծներ:

Մնացականի հետ է եղել նաև անմահ հերոս Ալբերտ Հովհաննիսյանը: Մնացականը մեծ պատկառանքով ու հիացմունքով է խոսում Ալբերտի մասին՝ շեշտելով նրա նվիրվածությունը և մարտական առաջադրանք կատարելու պատրաստակամությունը:

Մնացական Ավետիսյանն արդեն տանն է: Նրա առաջին այցը Եռաբլուր է: Նա այցելել է Եռաբլուր՝ խնկարկելու մեր բոլոր նահատակ հերոսների անմար ու թանկ հիշատակը: Հատկանշական է, որ նա առաջին հերթին հանդիպել է Ալբերտի հոր՝ Արտակ Հովհաննիսյանի հետ:

Նրանք միասին են գնացել Եռաբլուր: Արտակ Հովհաննիսյանի համար Մնացականն ավելին է, քան որդու մարտական ընկեր: