Ոչ միայն մարդիկ են սիրում լողալ լողավազանում և հանգստանալ արևի տակ:

Ամերիկացի Դեւիդ Ջեյկոբսն ընտանիքի հետ Մայամիում (ԱՄՆ) ցանկացել է անցկացնել ուիկենդ: Բայց վարձակալած տանը նրանց մի հետաքրքիր անակնկալ էր սպասվում՝ մի ալիգատոր հայտնվել էր իրենց տան բակում լողավազանի մոտ, հետո կենդանին որոշել է տեղավորվել կոկորդիլոսի տեսքով ներքնակի վրա:
Պարզվել է, որ վտանգավոր կենդանին բակ է եկել, երբ ընտանիքը տուն է ժամանել։ Սկզբում ալիգատորին հետաքրքրել է շունը, այդ պատճառով զբոսաշրջիկները տանը միանգամից թաքցրել են ընտանի կենդանուն։ Իսկ հետո նույն հյուրը որոշեց լողալ լողավազանում։

Ընտանիքը ցնցված էր լողավազանում հանգստացող սողուն տեսնելուց հետո:
Միջադեպը շտկելու համար, ընտանիքը ահազանգել է մասնագետներին, ովքեր բռնել են կոկորդիլոսին եւ ազատ են արձակել նրան կոկորդիլոսների համար նաղատեսված տեղում:
Ընտանիքը հույս ունի, որ այս կենդանին այդքան շատ չի հավանել իրենց լողավազանը, ոչպեսզի վերադարնա: