Այն նուրբ կաթնաշոռային սուլֆե է ՝ որը շատ նման է պաղպաղակի, հատապտղային շերտով և փխրուն հիմքով:

Բաղադրությունը
10 գր ժելյատին
50 մլ ջուր
100 գր սև շոկոլադ
70 գր սերուցք
100 գր եգիպտացորենի խլոպիա
200 գր կաթնաշոռ
1 ճ/գ շաքարավազ
1/2 թ/գ վանիլային շաքար
100 մլ կաթ
100 գր սպիտակ շոկոլադ
200 մլ յուղոտ սերուցք
200 գր ելակ
Պատրաստման եղանակը
Ժելյատինը լցրեք ջրի մեջ և թողեք ջրում ուռչի ժելյատինի տուփի վրա գրված ժամանակահտվածով: Հալեցրեք սև շոկոլադը սերուցքի հետ եռման ջրով լցված ամանի վրա կամ միկրոալիքային վառարանում:
Հեղուկ շոկոլադի մեջ լցրեք եգիպտացորենի խլոպիան և խառնեք; Դա կլինի ձեր տորթի հիմքը: Պատրաստեք կտրված թղթով տախտակ: Լցրեք այնտեղ թխվող զանգվածը: Որպեսզի ֆորմայի պատերը ավելի կպչուն դառնանա, բուսական յուղ քսել: Խլոպիան լցնել ֆորմայի մեջ, ճզմել, ավելի հարմար կլինի այդ անել կարտոֆիլ ճզմող գդալով: Այնուհետև կես ժամ դրեք սառնարանի մեջ:
Կաթնաշոռը հարեք բլենդերով՝ սովորական և վանիլային շաքարով: Եռացրած կաթի մեջ լցրեք արդեն ուռչած ժելյատինը: Խառնեք կաթը կաթնաշոռի հետ և հարեք: Ծեծել սառեցված սերուցքը և երբ շոկոլադա-կաթնաշոռային զանգվածը հասնի սենյակային ջերմաստիճանի, խառնեք միմյանց հետ:
Մուսսի կեսը լցրեք ֆորմայի մեջ, դրեք սառնարանում 10 րոպեով: Շարեք շերտերով կտրտված ելակը և լցրեք մուսի մյուս մասը: 2-3 ժամ պահեք սառնարանում:
Բացեք ֆորմայի թուղթը ներքևից և կամաց հանեք տորթը օղակից: Եթե օգտագործում եք խմորեղենի օղակի, մի քիչ շփեք այն, կտաքանա և արագ դուրս կգա: