Ամռանը ինձ համար այս կարկանդաը կարելի է ասել պատրաստվում է կախարդական փայտիկով և պահանջվում է շատ քիչ ժամանակ: Բաղադրատոմսը շատ լավն է, պահե՛ք այն ձեզ մոտ:

Ես այն պատրաստել եմ ելակով, մորիով, խնձորով, սալորով, ծիրանով , շոկոլադով և խաշխաշի սերմերով:
Մի խոսքով, երևակայությունը սահմանափակված չի:
Պահանջվող մթերքները
Կարագ 120 գր
Կաթ 40 մլ
Ձու 3 հատ
Շաքարավազ 165 գր
Խմորի փխրեցուցիչ 1.5 թ/գ
Ծիրան կամ ցանկացած սիրած հատապտուղ 15 հատ
Ցորենի ալյուր 150 գր
Պատրաստման եղանակը
Փափկեցրած կարագը հարել շաքարավազի հետ
Միևնույն ժամանակ ավելացնել ձվերը՝ ընթացքում լավ խառնելով:
Լցնել կաթը և ավելացնել ալյուրը՝ խմորի փխրեցուցիչի հետ:
Ստացվում է ոչ շատ պինդ խմոր:
Ձևակաղապարի մեջ քսել ձեթը և լցնել խմորը:
Մակերեսին փռել կտրած ծիրանները:
Թխել նախապես 180 աստիճանի տաքացված ջեռուցում:
Բարի ախորժա՛կ: