Խորհուրդներ տնային տնտեսուհիներին լվացքի ամենադժվարանցանելի հետքերը մաքրելու համարը․

Այսօր լվացք անելը ամենևին դժվար չէ, ընդամենը պետք է ճիշտ ընտրել ծրագիրը և մեկ-երկու կոճակ սեղմել: Եվ դա հիանալի է:
Բայց երբեմն լինում են հետքեր, որոնք դժվարությամբ են անցնում կամ թվում է ընդհանրապես չեն անցնում: Շուկայում առաջարկվում են բազմաթիվ միջոցներ, որոնցից ոչ բոլորն են արդյունավետ, բացի այդ ունեն համեմատաբար բարձր արժեք:
Ունիվերսալ միջոց
Այս միջոցը հանում է ցանկացած հետք․Թասի մեջ 1 լ ջուր լցնել ավելցանել 1 ճաշի գդալ սննդային սոդա, 30 րոպե թողնել այդ ջրում և լվանալ սովորականի պես:
Յուղի հետքից ազատվելու համար հետքի վրա լցրեք եգիպտացորենի օսլա, թողեք ողջ գիշեր առավոտյան պարզաջրեք և լվացեք սովորականի պես:

Քրտինքի հետքից ազատվելու համար անհրաժեշտ է 1 ճաշի գդալ հեղուկ օճառին ավելացնել 2 ճաշի գդալ պերօքսիդ, քսել հետքի վրա, թողնել մեկ ժամ, այնուհետև պարզաջրել սառը ջրով:
Ամեն անգամ լվացք անելիս ավելացրեք մեկ բաժակ քացախ: Այն կհեռացնի հետքերը և տհաճ հոտը:
Դժվարանցանելի հետքերից ազատվելու համար լվացքի մեքենայի մեջ լվացքը սկսելուց առաջ դրեք 5 հաբ ասպիրին:
Գունավոր հագուստի վառ գույնը պահպանելու համար, լվացքի փոշու հետ լցրեք նաև կիտրոնի հյութ:

Աղբյուր՝ goodinfo-24.ru