Դերասանուհի Հասմիկ Խոջյանը հուզառատ անդրադարձ է արել ներկայիս վիճակին․ «Գոնե լռեք… Լռե՛ք ու թույլ տվեք, որ ամեն մեկս մեր վիշտը լուռ տանենք… Լռե՛ք, որպես հարգանք՝ ընկած տղերքին… Լռե՛ք, գուցե արթնանանք ազգովի ու երանի պարզվի, որ սա երազ էր….

Լռե՛ք, ամոթ է, աթոռի կռիվ տալու ժամանակը չէ՛… Լռե՛ք, որպեսզի կարողանանք ոտքի կանգնել ընկած տեղից, ոչ թե սկսենք սողալ… Մենք այդ ազգը չենք… Մենք ՊԵՏՔ Է ԿԱՆԳՆԵՆՔ ՈՒ ԱՌԱՋ ՔԱՅԼԵՆՔ…..

Գրում եմ ու լաց եմ լինում…. բոլորիս զգացածը նույնն է… (բոլորիս, բացի փողոցներում թափառող ներքին թուրքից)… Մի բուռ ենք, իրար ուտելու փոխարեն հիմա պետք է ավելի համախմբված լինենք ու ԱՊՐԵՆՔ…

Հանուն թափված արյան…. ԱՊՐԵ՜ՆՔ , պահենք ու փայփայենք մեր ունեցածը .. ու շատանանք….. Իսկ հիմա լռե՜ք….»,- նշել է նա։