Սիրու՞մ եք իտալական խոհանոցը, հաստատ ճաշակած կլինեք անմահական տիրամիսուն, բայց գիտե՞ք արդյոք, որ չեք կշտանա նաև այս աղանդերներից, որոնք պատրաստել կարող եք նաև դուք ինքներդ:
Սրճային գրանիտ

Այս սիցիլիական աղանդերը ինչ որ միջին բան է սառը սուրճի և շերբեթի միջև: Նրա կառուցվածքը պետք է ազատ լինի և ոչ թե սեղված: Այն հրաշալի աղանդեր է սրճամոլների համար: Այն պատրաստելու համար ձեզ հարկավոր է
2 բաժակ թարմ էսպրեսո
10 թ/գ շաքարավազ
շոկոլադե օշարակ ըստ ճաշակի
գլանով սերուցք՝ զարդարելու համար
Պատրաստման ընթացքը
Սուրճի մեջ լցնում ենք շաքարավազը, խառնում ենք մինչև լուծվելը և թողնում ենք սառչի:
Սուրճը լցնում ենք խորը, չկոտրվող ամանի մեջ, ծածկում սննդային տոպրակով և դնում սառնարանի խցիկում, որպեսզի սառչի:
Հանում ենք սուրճը սառնարանի խցիկից, ջարդում ենք սառած սուրճը և վերածում մանր բյուրեղների, ուղարկում ենք նորից սառնարան:
Այս գործընթացը կրկնում ենք 2-3 անգամ , մինչև լավ սառչելը:
Մատուցելիս պատրաստի սրճային բյուրեղիկների վրա լցնել պաղպաղակ, վրան լցրեք շոկոլադե օշարակ, դրա վրա կրկին մի շերտ սուրճի սառած բյուրեղիկներ լցրեք և նորից պաղպաղակ: Այն արդեն պատրաստ է:
Շոկոլադե երշիկ

Սա այն տոսկանական աղանդերն է, որն հաճախ իտալացիները օգտագործում են սուրճ ըմպելիս: Պատրաստման համար ձեզ անհրաժեշտ է.
4 ձվի դեղնուց
3 ճ/գ շաքարավազ
1/2 բաժակ մրգային օշարակ
400 գր սավոյարդի թխվածքաբլիթ
300 գր սերուցք
շաքարի փոշի
Պատրաստման եղանակը
Սերուցքը խառնում ենք սենյակային ջերմաստիճանի:
Թխվածքաբլիթի մի մասը լավ մանրացնում, փրշում ենք, իսկ մնացած մաստ դանակով կտրում մեծ-մեծ կտորների:
Ձվի դեղնուցները հարում ենք, ավելացնում շաքարավաը և շարունակում հարել և ավելացնում ենք սերուցքը: Այս զանգվածի մեջ ավելացնում ենք կակաո, թխվածաբլիթի մեծ և փոքր կտորները, ավելացնում ենք օշարակը կամ որևէ լիկյոր: Գդալով խառնում ենք և ստանում միասեռ զանգված:
Լցնում ենք զանգվածը սննդային տոպրակի վրա և նրա օգնությամբ պատրաստի զանգվածին տալիս ենք երշիկի տեսք:
Ամուր փաթաթում ենք այն սննդային տոպրակի ևս երկու շերտով և դնում սառնարանում մի քանի ժամ: Այդ ընթացքում աղանդերը պնդանում է:
Նախքան մատուցելը այն կտրել օղակաձև կտորների, ցանել շաքարի փոշի և մատուցել: