Ամառը միանշանակ շոգ ժամանակահատված է, բայց սահմաններ կարող են լինել:
Այս ամառ մեր հարգարժան դիզայներները մեզ առաջարկեցին պարզապես մերկանալ:

Դա ջինսե տաբատ է թե՞ թելերի մենապար:

Համարձակորեն փորձեք այս հարմարավետ թելերը, եթե իհարկե չխճճվեք:
Եվ եթե ձեզ դուր եկավ, ապա ներկայացնում ենք ձեր ուշադրությանը նաև նույն շարքից կոմբինեզոնը:

Եվ ահա զինվորական ոճով տարբերակ:

Կաշվից: Ինչպե՞ս կարելի էր մոռանալ։

Հավանաբար, դիզայներներին թվաց շատ քողարկված այս մոդելները, եւ այստեղ ունենք մինի տարբերակ:

Իսկ դա, ամենայն հավանականությամբ, ներքնազգեստ է:

Բայց եթե ձեր սրտով չի թել կրելը, դուք կարող եք ընտրել առանց թելերի տարբերակ:
Ահա մի օրինակ՝

Մաշվե՞լ է տաբատը: Ոչ մի խնդիր՝ պարզապես բոլոր մաշված հատվածները կտրեք: Այնպես որ, նույն ջինսե տաբատով կկարողանաք դիմավորել տարբեր տեսակի նորաձևութունները:
