Հայ զինվորները ոչ միայն աշխարհին զարմացնում են իրենց աննկարագրելի բարձր ոգով ու մարտունակությամբ, այլ նաև մարտելու գեղեցիկ արվեստով: Նրանք մարտի են գնում խրոխտ, հայրենասիրական երգերը շուրթերին, ժպիտը՝ դեմքին:

Նման դրսևորմամբ մի ոգեշունչ հոլովակ է հանրայնացվել սահմանից, որն էլ շատ օգտերեր տեղադրում են իրենց էջերում՝ իրենց հիացմունքն արտահայտելով հայ զինվորի ոգու ու այս պարագայում նաև հզոր ձայնային տվյալների առիթով:

Հոլովակը ներկայացնում ենք ստորև կցված նյութի մեջ: Հոլովակին անդրադարձել է նաև Նազենի Հովհաննիսյանը՝ նշելով, որ իրեն ծանոթ է հոլովակում խրոխտաբար երգող տղան:

Նա Խաչենց ընտանիքի զավակն է, իսկական արցախցի: Ճակատ գնալիս խրոխտ երգող զինվոր-տղայի անունն Արթուր է, ով մասնակցել է նաև Ապրիլյան քառօրյային:

Ն. Հովհաննիսյանը հռետորական հարցումներ է ուղղել բոլորին՝ ինչպե՞ս կարելի է չսիրահարվել նման պայծառ ու քաջ հայորդիներին, կամ սիրո և սպասման խոսքեր չգրել: Հայ զինվոր հզոր ոգու դրսևորման հոլովակը՝ վարը:
Խաչենց ընտանիքի պայծառ տղան է, հե՜յ, մեր տղա, ցավդ տանեմ, էս ի՜նչ ոգի կա երգիդ մեջ, էս ինչ զրնգուն կյանք ու սեր կա… Իսկական Խաչենց ու Արցախցի!!! Առավոտ շուտ մտքի ու տրամադրության սթափ, Ոգեղեն ամրության մեծ չափաբաժին: Ցավդ տանեմ !!!! Դե ոնց չսիրահարվեն մեր աղջիկները էս լույսի պես տղերքին, ո՞նց չգրեն սիրո խոսքեր, ո՞նց չսպասեն ու հետները հավասար` իրենց առաջնագծում չճակատեն: Արթուր ջան, երգդ թող սլանա վեր ու հասնի Արդարությանը…եթե այն դեռ գոյություն ունի: Խաղաղություն Հայաստան աշխարհին!#գինիլիցընկերջան #Արցախ #հաղթելուենք #arstakhstrong #armenia #nazenihovhannisyan #arturkhachents @nazenihovhannisyan
Опубликовано Nazeni Hovhannisyan Вторник, 6 октября 2020 г.