Ռուս հայտնի քաղաքագետ, Ռուսաստանում Արևելքի հարցերով փորձագետ Եվգենի Սատանովսկին կարևոր պատմական ակնարկ է կատարել՝ անդրադառնալով պատե րազմական իրավիճակին։

«Թուրքական ցեղերը հայտնվել են տասներորդ դարում, հասել պատմական Հայաստանի տարածք տասնմեկերորդ դարում։ Հայերն այդ հողում բնակվել են Մեր թվարկությունից առաջ տասնհինգերորդ դարից։ Այսինքն հայերը մինչև թուրքերի ներ խու ժումն այդ հողերում ապրել են մոտ 2500 տարի։

Ի դեպ, հայկական առաջին թագավորությունը` Ուրարտուն, առաջացել է մեր թվարկությունից առաջ իններորդ դարում, իսկ թուրքականը` դրանից 1800 տարի հետո։ Ադրբեջան պետությունն ստեղծվել է քսաներորդ դարում՝ թուրքերի կողմից։ Հիմա, պատկերացրեք՝ ինչպե՞ս այդ հողերում 4500 տարի բնակվող ազգը պետք է զիջի մեկ դար գոյություն ունեցող երկրին»։

Սատանովսկին այս հրաշալի ակնարկով կրկին անգամ ցուցադրել է իր հայամետ դիրքորոշումը, ինչն անչափ կարևոր է հատկապես այս պատե րազմական բավականին ծանր իրավիճակում։