Մերօրյա հերոսների թիվը շարունակում է աճել: Սահմանին կանգնած մեր տղաները հերոսանում են ամեն օր և ամեն ժամ՝ գրանցելով ապշեցուցիչ հերոսության դրվագներ և գրելով հայոց նոր պատմության նոր էջերը:

Այս պшտերшզմի սիմվոլներից է դարձել Ալբերտ Հովհաննիսյանը, ում լուսանկարն այս օրերին աշխարհի բոլոր լրատվամիջոցների, հայաստանյան տարբեր շենքերի, շինությունների, գովազդային տախտակների վրայից չի իջնում, այսօր անմահացել է:

Այս լուրը մեծ ցավով է ընդունվել բոլորի համար: Ալբերտի հերոսանալու մասին լուրը մեծ ցավով հայտնել է անձամբ հերոսի հայրը: Օրեր առաջ նա տեղեկացրել էր այն մասին, որ տղայից լուր չունեն:

Շնորհակալություն հայտնելով բոլոր նրանցից, ովքեր այս օրերին եղել են իրենց ընտանիքի կողքին՝ Ալբերտի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանն իր սոցհարթակում անչափելի ու անհատակ ցավով հայտնում է, որ որդին անմահացել է:

Հայրը գրել է նաև, որ չնայած ծանր ու անհատակ ցավին, իր հոգում ավելի մեծ է հպարտության զգացումը, քանզի նա իրական մերօրյա Հերոսի հայր է:
Հարգելի՛ հայրենակիցներ,Իմ որդին՝ Ալբերտ Հովհաննիսյանը, ում լուսանկարն այս օրերին լայն տարածում գտավ ողջ աշխարհում և…
Опубликовано Artak Hovhannisyan Четверг, 8 октября 2020 г.