Ժնևում տեղի է ունեցել քննարկում և քվեարկություն: Քաղաքային խորհրդի մի խումբ անդամներ մի նախագիծ են մշակել և ներկայացրել քննարկման, որով դատապարվում է Ալիևի վարած անթույլատրելի գործունեությունը:

Այս նախագծի կազման գործընթացին իր մասնակցությունն է բերել նաև հայազգի Աննա Բարսեղյանը: Նախագծի բովանդակությունն աննախադեպ է ու բեկումնային: Այստեղ ոչ միայն դատապարտվում է ոչ միայն ադրբեջանական կողմի նախաձեռնած և իրականացրած գործունեությունը, այլև առաջարկվում է որոշակի պատժամիջոցներ կիրառել:

Մասնավորապես նախագծում առաջարկվում է սառեցնել Ալիևների ընտանիքի ողջ կարողությունը, որն առկա է Շվեյցարական բանկերում: Այստեղ նաև առաջարկվում է ճանաչել արցախահայության ինքնորոշման իրավունքը՝ ելնելով նրանց կենսական անվտանգությունից:

Նախագծի քվեարկությանը մասնակցած քաղաքային խորհրդի անդամներից քառասունութը կողմ է քվեարկել նախագծին, տասնութ անդամ ձեռնպահ է եղել, իսկ երկու քաղաքացի դեմ է քվեարկել նախագծին:

Ինչպես հասկանալի է դառնում, նախագիծն ընդունվել է քվերակողների ձայների գերակշիռ մեծամասնությամբ: Այս մասին տեղեկություն է հանրայնացրել Ա. Բասեղյանի ամուսինը:
Mer hayakhos enkerneri hamar: Այս պահին Ժնևի Քաղաքային խորհուրդը 49 այո, 18 ձեռնպահ և 2 ոչ բանաձևով ընդունեց…
Опубликовано Stefan Kristensen Среда, 7 октября 2020 г.