Պարզվում է` թութակները գիտեն ոչ միայն խոսել, այլև երգել: Նրանք սովորում են և’ բառեր, և’ նախադասություններ:

Թութակներին բառեր սովորեցնելոց հետո դուք կարող եք հայտանբերել անսպասելին: Այո՛, կան թութակներ նաև, որ պարել գիտեն, ու՞ր մնաց, թե չերգեն:
Այս պատմության հերոսը մի մարդու թութակ է, մարդը կասկածներ ուներ, որ թռչունը շատ բառեր գիտի և տեղադրել էր թաքնված տեսախցիկ նրան ՛՛հանցագործության վրա՛՛ բռնելու համար: Այդպես էլ եղավ:

Երբ տանը մարդ չկար, թութակը սկսեց կարոտել և կարոտից երգել: Նա երգեց «Chandelier» երգը: Ու ոչ թե առանձին բառեր, այլ ամբողջ երգը: Տանտերը լսելով, չէր հավատում, որ դա իրոք հնարավոր է: Երգը միշտ լսում էին և պարզվում է՝ թութակը սովորել էր:

Եթե տանը թութակ ունեք, խոսելիս զգուշավոր եղեք, չէ որ նա կարող է լրտեսություն անել՝ ոչ ձեր օգտին: