Թթու լոլիկը բոլորի սիրած ուտեստն է ձմռանը:

Բաղադրությունը `3 լ բանկայի համար:
1.5-1.8 կգ լոլիկ
2 ձիթապտղի տերև
6 սեւ հաղարջի տերեւ
6 բալի տերեւ
2 սամիթի հովանոցներ
6 հատիկ սեւ պղպեղ
2 հատիկ լավրովի տեևներ
5-6 պճեղ սխտոր
Աղաջուր 1 լ ջրի համար
3ճ/գ աղ՝ 65-70 գր
1 ճ/գ շաքարավազ
Խորհուրդ՝ աղաջուրը լավ է մի քիչ շատ անել, հետագայում պետք կգա:
Պատրաստումը`
- Բանկաները լվանում ենք սոդայով, իսկ պլաստիկե կափարիչները եռացող ջրով:
- Բանկայի հատակին շարում ենք համեմունքները՝ ձիթապտղի տերևները, սեւ հաղարջի տերեւները, բալի տերեւները, սամիթ հովանոցները, կտրած սխտորը:
- Իրար վրա շարում ենք լոլիկները, լցնում համեմունքենրի մյուս մասը և վրան դնում սամիթի երկրորդ հովանոցը:
- Եռացրած, սառեցրած ջրում լցնել աղ: Ցանկության դեպքում ավելացրեք շաքարավազ: Լոլիկի վրա լցնել աղաջուրը , ծածկել կափարիչով:
- Բանկան դնել լուսավոր տեղում՝ խորը ափսեի մեջ: Այդպես նրանք սկսում են խմորվել:
- Կափարիչներով պինդ փակեք բանկաները և դրեք որևէ սառը տեղ: