Կենդանիների ընկերասիրության և խելացիության մասին բազմաթիվ օրինակներ կարող ենք հանդիպել: Կենդանիները մարդկանց շատ լավ բարեկամներն են և անսպասելի իրավիճակներում հաճախ փրկում են մարդկանց այս կամ այն վատ իրավիճակից, նույնիսկ մահից: Յուրաքանչյուր կենդանի յուրովի է այդ անում: Օրինակ դելֆինները, շները, կատուները հաճախ մարդկանց կարող են զգուշացնել սպասվող վտանգի մասին: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հոգ տանել կենդանիների մասին և սիրել նրանց: Չէ որ նրանք նույնպես վտանգի ժամանկ մեր կարիքն ունեն:
![]()
Շատ են օրինակները, երբ կենդանիները մարդկանց փրկում են խեղդվելուց, փրկում են նաև մարդկանց համար պետքական իրեը: Հետաքրքիր է չէ՞:
Նորվեգիայում մի աղջիկ նկարում էր սպիտակ կետին, բայց չկարողացավ պահել սմարտֆոնը և այն ընկավ ջուրը: Սմարտֆոնը ընկղմվեց ջրի տակ, կետը այդ պահին նրա հետևից սլացավ և բռնելով սմարտֆոնը բերանով , վերադարձրեց աղջկան: Նրա արարքը անսպասելի էր և աղջիկը շնորհակալություն հայտնեց նրան: