Օրվա մեջ մենք շբվում ենք տարբեր մարդկանց հետ և ցանկանում ենք նրանց հնարավորինս լավ ճանաչել: Մարդու նախասիրությունների մասին իամնալով՝ կարելի է ենթադրել, թե նա ինչպիսի անձ է: Հայտնի ռուս բանաստեղծուհի Աննա Ախմատովան առաջարկեց իր ծանոթներին պատասխանել հարցերի և ըստ նրանց պատասխանների կազմել անձի հոգեբանական դիմանկարը: Աննան հակված էր աշխարհը բաժանելու սևերի և սպիտակների, այնպես որ նրա հարցաթերթը մի քիչ միակողմանի է թվում: Այնուամենայնիվ դրա մեջ կան ռացիոնալիզմի հատիկներ:

Առաջարկում ենք ձեզ անցնել Աննայի կարճ թեստը և համապատասխանեցնել արդյունքերը: Այս թեստը կարող եք կիրառել ինչպես ինքներդ ձեզ համար, այնպես էլ դիմացինի համար՝ ցույց տալով նկարները, որպեսզի նա ընտրի:
Հարց N 1 Ի՞նչ եք դուք նախընտրում սուրճ, թե՞ թեյ

Հարց N 2 Ո՞րն է ձեզ ավելի հոգեհարազատ, կատուն, թե ՞ շունը:

Հարց N 3 Ո՞ր գրողի պոեզիան եք ամենաշատը հավանում՝ Բորիս Պաստերնակի , թե՞ Օսիպա Մանդելշտամի: ( եթե ծանոթ չեք գրողներին, ապա կարող եք ինտերնետից կարդալ նրանց ստեղծագործությունների ուղղության մասին և ըստ այդմ որոշել՝ ում ընտրել)

Արդյունքները
Այս հարցադրման հիման վրա Աննա Ախմատովան առանձնացրեց 2 տիպի մարդկանց:
1.Նրանք, ովքեր ընտրեցին թեյ, շուն և Պաստերնակին
Ըստ բանաստեղծուհու, դա հոգեկան նորմալ մարդն է, հուսալի մարդ: Մի փոքր գորշ, բայց լավատեսական եւ մտավոր առողջ: Հավասարակշռված են եւ հակված չեն փոխել իրենց որոշումները, ուղիղ են եւ ազնիվ: Նման անձը պրակտիկ է և իրեն փայլուն է ցուցաբերում գործնական ոլորտում:
2. Նրանք, ովքեր ընտրեցին սուրճ, կատու եւ Մանդելշտամին:
Սա ավելի նուրբ անձնավորություն է: Բայց ահա բարոյականության ոլորտում կան հակասություններ: Նա մշտապես հուզական ցնցումների մեջ է, բնավորությամբ հոռետես է , ով հակված է չափազանցեցնել եւ դրամատիզացնել: Նման մարդիկ անընդհատ փոխում են իրենց տեսակետները որոշակի հարցի վերաբերյալ եւ նրանք հաճախ չունեն կյանքի կոնկրետ ծրագիր:
Իհարկե, այդ արդյունքները չեն կարող պնդել վերջնական ճշմարտությունը, բայց կարող են և որոշ բաներ հուշել: Դե ինչ կիսվեք արդյունքներով՝ համաձա՞յն եք, թե ոչ: