Թբիլիսիում հունիսի 29-ին ցուցարարները հերթական բողոքի ակցիան են սկսել ՆԳ նախարար Գեորգի Գախարիի հրաժարականի պահանջով:

Այս մասին հայտնում Է «Ինտերֆաքս» գործակալությունը
Երթի մասնակիցներն անցնում են Ռուսթավելի կենտրոնական պողոտայով ՝ դեպի Ազատության հրապարակ։ Նրանք իրենց ձեռքում են պահում Վրաստանի եւ Եվրամիության դրոշները, ինչպես նաեւ «հեռացիր» գրությամբ պաստառներ: «Երթին մասնակցում են ընդդիմադիր կուսակցությունները եւ նրանց կողմնակիցները, ինչպես նաեւ շրջանների բնակիչները։
Լրագրողները նշում են, որ ի տարբերություն նախորդ ակցիաների, այսօր մասնակցում են իշխանության նախկին կուսակցության բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք իրենց կողմնակիցներին մոբիլիզացրել են երկրի շրջաններից:
«Առաջին շարքերում է պետության նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կինը ՝ Սանդրա Ռուլովսը», — ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ցուցարարները պահանջում էին խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հրաժարականը, որն արդեն լքել էր պաշտոնը:
Բացի այդ, նրանք պահանջում են 2020թ.խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով, ազատ արձակել ձերբակալված ակտիվիստներին եւ պաշտոնանկ անել ՆԳ նախարարին: Բոլոր պահանջները, բացի նախարարի հրաժարականից, կատարվել են։
Ինչ վերաբերում Է Սահակաշվիլիի հեռանկարներին, ապա, ըստ քաղտեխնոլոգ Անդրեյ Զոլոտարեւի, նա վաղուց է բաց թողել պահը, որպեսզի վերադառնա վրացական քաղաքականություն: Բայց այդ բողոքները որոշակի վերադասավորումների ու ներքաղաքական շտկումների կարող են հանգեցնել։