Մարդու ծերությունը իր հետ բերում է նաև բարդություններ: Մանավանդ , երբ հասակը մոտենում է 90-ին:Միտքը արդեն դադարում է լինել լուսավոր, լինում են առողջական լուրջ խնդիրներ: Դա գիտակցում էր այս տղան, ում անունը Շոն էր, նայելով իր ծնողներին:

Նրանք 87 տ. էին: Բայց Բոնին ու Ջորջը միմյանց դեռ սիրում էին: Նրանք չէին ուզում կախվածություն ունենալ իրենց երեխաներից: Բայց տարեցները այլեւս չէին կարողանում ապրել ինքնուրույն , երկուսն էլ բժշկական օգնության կարիք ունեին:

Նման դեպքերում շատ երեխաներ ծնողներին տանում են ծերանոցներ, որտեղ և բժշկական օգնություն են տրամադրում, սակայն Շոնը որոշեց, որ իր ծնողները արքայավայել պետք է ապրեն և ստանան այն ամենը, ինչը անհրաժեշտ է նրանց: Նա իրենց նկուղից հանեց բոլոր հին իրերը և այնտեղ նոր վերանորոգում սկսեց:

Երբ Բոնին ու Ջորջը մտան նոր կացարան, հուզվեցին, արցունքներ կային նրանց աչքերում, նրանք հասկացան, որ կարելի է և այդպես ապրել ինքնուրույն ՝ չխանգարելով երեխաներին: