ԴԱՎԱՃԱՆ ԵՍ

Դիվանագիտական ճանապարհով, առանց կռիվ, «հողերը հանձնում ես» – դավաճան ես։
Մտնում ես կռվի մեջ՝ պարտվում ես – դավաճան ես։
Պատերազմի երրորդ օրը կռիվը չես կանգնացնում, որ մարդիկ «անտեղի» չմեռնեն – դավաճան ես, որովհետև չթողեցիր մարդիկ նորմալ կռվեն՝ «հողերը հանձնեցիր»։ Ի՞նչ ես – դավաճան ես։

Պատերազմից մեկ ամիս հետո կռիվը կանգնացնում ես, որ ավելի շատ մարդ չմեռնի….ըըը…սպասեք մտածեմ՝ «թողեցիր, որ էդքան մարդ մեռնի ու նոր հողերը հանձնեցիր, այ համբալ» – դավաճան ես։
Ընդհանրապես չես կանգնացնում պատերազմը՝ մեռնում են բոլորը՝ պարտվում ես – հա՛մ «հողերը հանձնեցիր», հա՛մ ազգը կոտորեցիր, հա՛մ էլ դե՜… ինչպես դժվար չէ կռահել՝ դավաճան ես։
Ռուբեն Վարդազարյան-ի էջից