Էջմիածինը Հայաստանի առաջին քաղաքն էր, որ իր մաշկի վրա զգաց նոր վիրուսի ներթափանցումն ու հետևանքները: Էջմիածնի քաղաքապետարանը հենց ամենասկզբի կարողացավ օբյեկտիվ գնահատել իրավիճակը, առանց խուճապային դրսևորումների իրականացնել ճիշտ և հաշվարած քայլեր՝ վարակի հնարավոր տարածումը հնարավորինս արդյունավետ կանխարգելելու համար:

Էջմիածնի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կրեատիվ, ստեղծագործ մտածողության շնորհիվ բազզայում եղած հին տեխնիկայի միջոցով հնարավոր եղավ ժամանակակից ստանդարտներին համապատասխան ամբողջական ախտահանում իրականացնել քաղաքի փողոցներում:

Այսօր քաղաքապետարանի պաշտոնական սոցցանցային էջը նոր տեղեկություն է տարածել, որից իմանում ենք, որ քաղաքապետարանի և երիտասարդական խորհրդի նախաձեռնությամբ քաղաքային հիվանդանոցի բուժանձնակազմը խրախուսական նվերներ, ծաղիկներ, քաղացրավենիք է ստացել:

Քաղաքապետարանն այդպիսով իր երախտիքի ու գնահատանքի խոսքն է ասում բուժաշխատողներին, քանզի այս օրերին նրանց ճիշտ, գրագետ ու կազմակերպված գործունեության շնորհիվ է հնարավոր լինում իրավիճակը կայուն պահել և դրական տեղաշարժեր գրանցել:

Քաղաքապետարանին այս նախաձեռնության իրականացման համար աջակցել են նաև անհատ տնտեսվարողներ և կազմակերպություններ: