Հայտնի լրագրող Կարպիս Փաշոյանը հետաքրքիր անդրադարձ է կատարել՝ կապված վերջին օրերին համացանցը պատած տարատեսակ կարծիքներին թե զի նվորները դի րքերում սննդի և հագուստի կարիք ունեն։ Կարպիսն օրերս է վերադարձել առաջնա գծից և թարմ տվյալներ ունի այդ թեմայի վերաբերյալ։

«Սննդի և համազգեստի բացակայության կամ էլ քչության վերաբերյալ խոսակցություններն իսկապես անհեթեթ են։ Ծառայության քսանյոթ օրերի ընթացքում երևի ավելի շատ քաղցրեղեն ու համով սուպեր եմ կերել, քան վերջին տարիներին։

Ընդհանրապես ռազ մաքաղաքական ղեկավարությանն առաջարկում և խնդրում եմ թի կունքի աշխատանքները կազմակերպող սպ աներին նույնպես պարգևատրել, նրանք հերոսությամբ չեն զիջում խրա մատում կանգնածներին։

Ձևակերպման մեջ որևէ չափազանցություն չկա, քանի որ զո րքի մատակարարման գործում հաշվի են առնվել բոլոր առանձնահատկություններն ու մանրուքները։ Զի նվորի նկատմամբ էս հոգատարությունն ու սերը հաղթանակի կեսն է»,- նշել է նա։