Արմեն Հովհաննիսյանը գրում է. «Հետաքրքիրը գիտե՞ք որնա, երբ օրինակ երկիրս գրեթե 30 տարի թալանած ուժերը էս հրաշք ազգի հետ ինչ ուզում անում էին, ոչ մի հոգևորական, ոչ մի Աստծո ծառա իրեն թույլ չէր տալիս արդարացի պահանջներ ներկայացնելու ապիկար քոչասերժական բանդայի հրաժարականի համար, իսկ հիմա էդ նույն հոգևորական կոչվածները մեկը մյուսին հերթ չտալով երկիրս ցանկանում են տանել խոր ցնցումների՝ ես միշտ իմ ուրույն կարծիքն եմ ունեցել Արամ Ա-ի մասին, բայց ստացվումա, որ, որպես հոգևորական իրեն չեմ ճանաչել։

Հոգևոր առաջնորդներ, կամ իմ համար արդեն դարձած ինչ որ երևույթներ լավ դու՞ք էլ եք աթոռափողի համար կռիվ տալիս։ Դուք էս օրերին ոչ մի բանի մասին, քան մեր ՀԵՐՈՍ տղերքի լույս հոգիների հանգստության համար պիտի աղոթեիք, այլ նաև ձեր հոգևոր աղոթքներով պիտի Աստծուն խնդրեիք ուժ ու կորով մեր ոչ պակաս հերոս ռազմագերիների փրկության, այլ նաեւ սահմանին կանգնած առյուծ տղերքի առողջության համար զօր ու գիշեր աղոթք անեիք։

Ցավով եմ ասում, բայց իմ առանց այդ էլ խաթարված հավատը ձեր նկատմամբ էլ ավելի խորացավ կամ փշրվեց։ Իսկ դաշնակահհկա խառը կանաչիներին, սերժամիշիկաքոչական մետաստազներին, քայլող դիակ վազգեն թուրքօղլուն, ղժղժան ու կչկչան ծառուկյանավանեցամորքուրական անհեռատես ու վատ դաստիարակություն ստացած անտաղանդներին՝ խորհուրդ կտամ իրենց մի քանի գրոշով ապհոված կեղծ շրջանակներով վեր ընգնեն տեղները։

Էսօր իշխանությունը ԶԻՆՎՈՐՆԱ, իսկ զինվորները կառավարության ու Նիկոլ Փաշինյանի կողքին ամուր կանգնած են, ու ես դա վստահեցնում եմ։ Ինձ իսկական կռվող տղերքը բազմիցս զանգում ու գրում են, որ մենք պատրաստ ենք մինչեւ վերջ կանգնելու խաղաղության կողքին։

Նախկին թափթփուկներ, հասկացե՛ք, չունեք վերարտադրվելու ոչ մի շանս. Խաղաղություն ու հզորություն իմ Հայաստան ՀԱՅՐԵՆԻՔԻՍ… Փա՛ռք, իմ հերոս ԶԻՆՎՈՐԻՆ… Փա՛ռք իմ ԱՆՎԱԽ ԲԱՆԱԿԻՆ»: