Երկարակեցության գաղտնիքներն ըստ Ճապոնացի բժիշկ Շիգեակի Հինոհարայի, ով երկարակեցության վառ ապացույց է.

Դուք նույնպես իմացեք այս հիանալի մարդու պիտանի խորհուրդները.
Ճապոնիան իր երկարակեցության համար պարտական է բժիշկ Շիգեակի Հինոհարային: Նա ինքը երկարակեցության վառ ապացույց է, քանի որ 75 տարեկանից հետ հրատարակել է 150 գիրքշ, իսկ 100 տարեկանից հետո շարունակում էր դեռ բուժել մարդկանց և դասախոսություններ էր կարդում:
90 տարեկանում նա դարձավ նվագախմբի դիրիժոր: Նա հստակ սահմանել էր ոսկե կանոններ երկարակեցության համար:
1.Մարդը իր էներգիան ստանում է ոչ թե ուտելիքից կամ քնից, այլ ուրախությունից:
2.Երկար կարող են ապրել բոլոր մարդիկ՝ անկախ ռասայից, սեռից, ազգային պատկանելիությունից, սակայն երակար ապրող մարդկանց մեջ ոչ մի գեր մարդ չկա: Երբ մարդ աշխատում է, ընդհանրապես քաղց չի զգում:
3.Միշտ պետք է հեռուն նայել: Օրինակ լեգենդար բժիշկը նախօրոք պլանավորում է իր ամբողջ տարին:
4.Թոշակի անցնել ընդհանրապես պետք չէ: Եթե դրանից անհնար է խուսափել, ապա արեք դա որքան հնարավոր է ուշ: Այսօր Ճապոնիայում կանայքն միջինում ապրում ե 88 տարի, իսկ տղամարդիկ՝ 80: 100 անց մարդիկ 36.000 են կազմում:
5.Կիսվեք ձեր գիտելիքներով: Բժիշկը տարեկան 150 դասախոսություն է կարդում:
6.Երբ բժիշկը ձեզ խորհուրդ է տալիս դիմել ինչ-որ բուժման կամ վիրահատական միջամտության, հարցրեք նրան, արդյոք նա նույն խորհուրդը կտար իր երեխային կամ հարազատին: Բժիշկները միշտ չէ, որ կարող են բուժել ամեն հիվանդություն:
7.Աստիճաններով շատ քայլեք առողջ լինելու համար:
8.Մեծ նպատակներ ունեցեք կյանքի հետ կապված:
9.Ցավի դեմ պայքարելու միակ միջոցը դա որևէ ուրախ բան գտնելն է: Երբ ինչ-որ տեղը ցավում է, բավական է մեկ այլ ուրախ բանի վրա շեղել ուշադրությունը, և դուք կմոռանաք ցավի մասին:Հիվանդանոցներում պետք է իմանան այս մասին:
10.Մի աշխատեք կուտակել նյութական շատ իրեր: Ոչ ոք չգիտի, թե երբ կգա ձեր ժամանակը:
11.Հիվանդանոցները պետք է պատրաստ լինեն մեծ աղետների և պետք է ընդունեն բոլորին:
12.Միայն գիտությունն է կարող փրկել մարդուն,սակայն մարդուն բուժելու համար պետք է որ միայն գիտություն,այլև մշակույթ,կապ հոգու հետ:
13.Կյանքը լի է անսպասելի իրադարձություններով: Պատրաստ եղեք դրանք հաղթահարել ամեն դեպքում:
14.Գտեք ձեզ համար օրինակ, իդեալ:
15.Երկար ապրել նշանակում է լավ ապրել: Մինչև 60 տարեկանը մենք ապրում ենք մեր ընտանիքների համար, իսկ հետո պետք է աշխատենք հասարակության համար: 65 տարեկանից հետո ես անվճար եմ աշխատում և վայելում եմ ամեն վայրկյանս:
Աղբյուր՝ Haytimes.info