Գարեջուրը համարվում է ամենաշատ օգտագործվող սպիրտային խմիչքը: Այն աշխարհում գրավում է երրորդ տեղն իր տարածվածությամբ /առաջին տեղում ջուրն է, իսկ երկրորդ տեղում է թեյը/: Սակայն ամենինչ չէ որ գիտենք նրա օգտագործման մասին: Այս նյութում մենք Ձեզ կներկայացնենք մի քանի հետաքրքիր կիրառման ձևեր:

Պարզվում է , որ «բաց գույնի» գարեջուրը / светлое пиво / հանդիսանում է հիանալի լաքահանիչ: Սակայն նրան պետք է ավելացնել մի փոքր ամոնյակի լուծույթ: Ստացված լուծույթում թրջել բամբակը և մաքրել կեղտոտված հատվածը, սպասել մի փոքր և լավ լվանալ սառը ջրով: Եթե դուք ցանկանում եք հեռացնել ավելի մեծ հատված մուգ հագուստի վրայից , ապա շորի այդ հատվածն ընկղմեք լուծույթի մեջ սպասեք մեկ րոպե և լվացեք:
«Բաց գույնի» գարեջուրը / светлое пиво / հանդիսանում է նաև լավ միջոց ապակիների մաքրման համար: Այս դեպքում հարկավոր է գարեջրին խառնել ամոնյակի լուծույթ և մի փոքր քերած տնտեսական օճառ, ապա լավ խառնել և ստանալ համասեռ լուծույթ և լվանալ ապակիները: Այս լուծույթով լավանալուց հետո ապակիները փայլում են և այն չի թողնում հետքեր:

Ցորենի գարեջուրը հանդիսանում է հիանալի միջոց չորացած մարկերների լիցքավորման համար: Այս պարագայում հարկավոր է մարկերի հետևի մասը բացել և ավելացնել մի քանի կաթիլ ցորենի գարեջուր և վերջ մարկերը նորից կգրի:
Ամենասովորական գարեջուրը կօգնի թարթչաներկը թարմացնել և դարձնել նորից կիրառելի: Թարթչաներկի մեջ հարկավոր է լցնել երկուսից երեք կաթիլ գարեջուր, պինդ փակել և լավ թափահարելուց հետո օգտագործել: