Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնուհի ծանրորդուհի Նազիկ Ավդալյանը հուզառատ գրառում է կատարել՝ զետեղված լուսանկարներին կից։ Նազիկը զի նվորական համազգեստ է կրում և կամավոր կանանց հետ կոչ անում բոլորին կանգնել մեր պաշտ պանների կողքին։ Զետեղված կադրում ծանրորդուհին շարք է կանգնել մյուս կանանց կողքին։

«Այ այսպես մի բռունցք դարձած միշտ պատրաստ ենք պայ քարել մեր երկրի, մեր ընտանիքների ու մեր երեխաների համար։ Դեռահաս աղջիկներն ու կանայք, նույնպես պատրաստ սպասում են հրա մանի, որպեսզի նաև զե նքով կանգնեն իրենց եղբայրների, ամուսինների ու հայրերի կողքին։

Ես հավատում եմ, որ Աստված մեզ հետ է, քանի որ մեր պայ քարն արդար է։ Ամեն»,- գրել է նա՝ զետեղված կադրերին կից։

Մյուս կադրում չեմպիոնուհին մոտիկից է պատկերված։ Նա այնքան հմայիչ ու նուրբ տեսք ունի, անգամ զինվորական համազգեստով, այլ ոչ նրբին զգեստով։