Գրականագետ Հասմիկ Հակոբյանը գրել է. «Նիկոլ Փաշինյանի դեմ nւղղված այս ամբողջ шտելություն անտեղի է. իրեն հոգեկան հիվանդ, անմեղսունակ և այլ նման բառերով պիտակավորումները՝ անթույլատրելի: Մենք, մեր անզորությունից, մեր մեծ խնդրի հետ մենակ մնալուց նյարդայնացած, զայրացած, փորձում ենք մեղավոր փնտրել:

Ինքն էլ փորձում է անընդհատ արդարանալ, փաստարկներ բերել, ես անգամ հեռվից հեռու զգում եմ, որ մարդկայնորեն տառապում է, որովհետև ինքն էլ չէր ցանկանա նման պայմանագիր ստորագրեր, ստիպված լիներ նման ընտրության առջև կանգնել, որովհետև ոչ ոք չի ուզում պարտվող բանակի գեներալ լինել: (Ի դեպ, Հայաստանի և ոչ մի նախագահ դա չէր ցանկանա աներ ինքնակամ):

Շուշիի մասին ասված իր խոսքը սրտացավ, ցավող մարդու խոսք էր, բայց երբ որոշակի նախատրամադրվածությամբ եք նայում, ուրիշ բան եք տեսնում: Փոխեք ձեր դիրքը՝ իր խոսքն ընկալելու և կտեսնեք այդ մարդու ապրած ցավը:

Ես չեմ կարծում, որ Փաշինյանի հեռացումով մենք լուծելու ենք մեր խնդիրները, ո՛չ, էլ ավելի ենք խորանալու ճգնաժամի մեջ: Հիմա էլ, բավարար չափով արդեն խորացել ենք:

Ես ցավում եմ, որ մենք կորցնում ենք մեր պետությունը, մեր պետականությունը, երկիրը տանում ծայրահեղ ցնցումների ու անխնա արագությամբ՝ ամեն մեկս մի քայլով արագացնելով այդ ընթացքը: Հետո էլ ավելի դժվար է լինելու ամեն ինչ իմի բերել, իրար գլխի հավաքելը»: