Լրագրող Նաիրի Հոխիկյանը կարևոր անդրադարձ է կատարել․ «Ինչպե՞ս Ամանորը դարձնել ազգային միասնականության առիթ։ Շուտով 2021-ի տարեմուտն է: Հայ ազգը դեկտեմբերի վերջին նեղսրտած, արցունքոտ աչքերով, բայց կնշի Նոր տարին: Առաջարկում եմ հանուն սեփական խղճի հանգստության և ազգային միասնականության միանալ ու կյանքի կոչել մի նախաձեռնություն, որը նախ հարգանքի տուրք կլինի հայրենիքի համար կյանքն ու առողջությունը զո հաբերած մեր ազգակիցների նկատմամբ, նաև սոցիալական պատասխանատվության արտահայտություն: Նախաձեռնությանը միացել են հասարակական ու մշակույթի գործիչներ, տարբեր կազմակերպություններ, գործարարներ:

Առաջարկում եմ մեր ամանորյա ծախսերի մի մասը հատկացնել ոչ թե սեղանների զարդարմանը, այլ նրանց, ովքեր ունեն մեր հոգատարության կարիքը: Մենք դեկտեմբերի վերջին և հունվարի սկզբին այցելելու ենք պատերազմում զո հվածների ընտանիքներին, պատվով ենք հիշելու, որ նրանց երեխաներն ու ծնողները հպարտ լինեն իրենց հարազատներով: Մենք այցելելու ենք նաև նրանց, ովքեր մար տնչել են թշ նամու դեմ և ողջ են վերադարձել ռազ մաճա կատից: Նրանք ևս արժանի են մեծ գնահատանքի:

Մենք այցելելու ենք պատե րազմի հետևանքով ունեցվածք կորցրած ընտանիքներին: Այս ծանր շրջանում նրանց մեր յուրաքանչյուր նյութական և հոգեբանական աջակցություն անչափ կարևոր է:
Մենք այցելելու ենք նաև Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս զի նվորականներին և նրանց ընտանիքներին: Հենց նրանց հոգատար և Արցախի նկատմամբ հարգալից ծառայությունից է կախված մեր հայրենակիցների անվտանգությունը:

Անկախ քաղաքական հայացքներից, բնակության վայրից, սոցիալական վիճակից ու ապագայի մասին պատկերացումներից, եթե ուզում եք Ամանորը նշել հայրենիքին ձեզ նվիրելով, միացեք այս նախաձեռնությանը, ինքներդ որոշեք, թե ում ինչ եք ուզում նվիրել, ում ինչպես եք ուզում օգտակար լինել և ինչպես գեղեցկացնել մեր հայրենակիցների Նոր տարին:

Միայն ազգային համերաշխության, միասնականության ու փոխադարձ հոգատարության շնորհիվ մենք կկարողանանք հաղթահարել կորստի ցա վն ու քայլել առաջ՝ հանուն հայրենիքի ու ապագա մեծ հաղթանակների»: