Նման տեսքով նրանց արդեն ոչ ոք չի հիշում:

Այս աստղերը արել են ոչ թե մեկ եւ ոչ երկու վիրահատություն այսօր կատարյալ տեսք ունենալու համար: Տեսեք լուսանկարները առաջ եւ հետո եւ փորձեք գտնել 10 տարբերություն:
ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆ (38 տարեկան)
2006/2019
Պլաստիկ վիրահատությունների ցանկում առկա է քթի, կրծքի, հետույքի, այտոսկրերի և շուրթերի ձևի շտկում։

ՄԵԳԱՆ ՖՈՔՍ (33 տարեկան)
2006/2013
Մեգանը միշտ գեղեցիկ է եղել, բայց տարիների ընթացքում նա ակնհայտորեն փոխվել է՝ այտերը, շուրթերը եւ քթի ձեւը, իհարկե, պլաստիկայի օգնությամբ:

ԲԼԵՅՔ ԼԱՅՎԼԻ (31 տարեկան)
2005/2015
Երիտասարդ տարիքում Լայվլին հասցրել է դիմել պլաստիկ վիրաբույժին եւ փոխել է կզակի եւ քթի ձեւը:

ՔԱՅԼԻ ՋԵՆԵՐ (21 տարեկան)
2013/2014
17 տարեկանում Քայլին առաջին անգամ մեծացրեց շուրթերը, հետո, ճիշտ է, նվազեցրեց դրանք, իսկ հետո նորից ավելացրեց։ Ակնհայտ է, որ փոխակերպման գործընթացն այնքան է գրավել Ջեներին, որ նա որոշել է դիմել ռինոպլաստիկայի եւ կզակի ձեւի ուղղում կատարել:

ՌԵՆԵ ԶԵԼՎԵԳԵՐ (50 տարեկան)
2009/2015
Հայտնի Bridget Jones-ը այսօր անսովոր է: Վերջին մի քանի տարիների ընթացքում Ռենեն բազմիցս այցելել է պլաստիկ վիրաբույժներին եւ հասցրել է կատարել դիմագծերի մեծ քանակությամբ ուղղումներ:

ՍՔԱՐԼԵԹ ՅՈՀԱՆՍՈՆ (34 տարեկան)
2003/2010
2016 թվականին Լոնդոնից պլաստիկ վիրաբույժ Ջուլիան Դե Սիլվան «Ոսկե բաժին» ծրագրի օգնությամբ (դեմքի իդեալական համամասնությունների հաշվարկման համար) որոշել է, որ Սքարլեթն աշխարհի ամենագեղեցիկ քթերից մեկն ունի: Ճիշտ է, դերասանուհու քիթը իրենը չէ, 2006 թվականին Յոհանսոնը ռինոպլաստիկա էր կատարել։ Նաեւ ձեւափոխել այտոսկրերը:

ՎԻԿՏՈՐԻԱ ԲԵՔՀԵՄ (45 տարեկան)
2002/2015
Գեղեցկուհի Վիքին բազմիցս այցելել է իր պլաստիկ վիրաբույժին, քթի ձևը շտկելու, ապա կուրծքը մեծացնելու, իսկ հետո նաև նվազեցնելու։

ԲԼԵՔ ՉԱՅՆԱ (31 տարեկան)
ՈՐՊԵՍ ԵՐԵԽԱ / 2017
Թվում է, թե Բլեքն այցելում է պլաստիկ վիրաբույժին այնքան հաճախ, որքան «Ինստագրամում» սելֆի է անում։ Նա արդեն հասցրել է փոխել քթի, աչքերի, դեմքի ստորին մասերի, շուրթերի, հետույքի ձևը ։ Մի քիչ էլ, և մենք նրան բոլորովին չենք ճանաչի։

ԻՎԱՆԿԱ ԹՐԱՄՓ (37 տարեկան)
Դեռահաս / 2017
Թվում է, թե նա միայն ուղղել քթի ձեւը եւ կզակը, եւ տեսեք, թե որքան է փոխվել, դեպի լավը, Իհարկե:

Դուք չեք ճանաչի՝ աստղեր պլաստիկ վիրահատությունից առաջ եւ հետո