Դերասան Արտյոմ Կարապետյանն ընկերների հետ այցելում է հիվանդանոցներ՝ տեսակցելու մեր վիրավոր զինծառայողներին

Դերասան Արտյոմ Կարապետյանն պատերզամական գործողությունների հենց ամենասկզբից իր հնարավորության սահմաններում կանգնել է հայրենիքի պաշտպանության համար մարտնչող մեր տղաների կողքին՝ օգնելով ամեն հնարավորով:

Դերասան Արտյոմ Կարապետյանն ընկերների հետ այցելում է հիվանդանոցներ՝ տեսակցելու մեր վիրավոր զինծառայողներին

 

Նա իր դժգոհության ձայնն է բարձրացնում առկա անկազմակերպ իրավիճակի համար, սակայն սրտացավորեն շարունակում է իր գործունեությունը: Նա ընկերների հետ այցելում է հիվանդանոցներ, տեսակցում սահմանին վիրավորում ստացած մեր հերոսներին:

Դերասան Արտյոմ Կարապետյանն ընկերների հետ այցելում է հիվանդանոցներ՝ տեսակցելու մեր վիրավոր զինծառայողներին

 

Համացանցում առկա է տեսանկարահանված փոքրիկ նյութ, որտեղ երևում է, թե ինչպես է դերասանն ընկերների հետ այցեր կատարում հիվանդանոցներ, շփվում վիրավորված և բոևժում ստացող տղաների հետ, լուսանկարվում նրանց հետ:

Դերասան Արտյոմ Կարապետյանն ընկերների հետ այցելում է հիվանդանոցներ՝ տեսակցելու մեր վիրավոր զինծառայողներին

 

Ինչպես երևում է տեսանյութից, նրանց շփումները բավականին ջերմ են և ընկերական: Դերասանը և առհասարակ բոլորն էլ մի յուրահատուկ պատկառանքով են վերաբերվում մարտնչած մեր հերոս տղաների հետ, քանի որ նրանք են մերօրյա այն հերոսները, ովքեր սեփական կյանքի գնով պաշտպանել են թիկունքում գտնվող այլոց կյանքն ու ապահովությունը:

Դերասան Արտյոմ Կարապետյանն ընկերների հետ այցելում է հիվանդանոցներ՝ տեսակցելու մեր վիրավոր զինծառայողներին

 

Ա. Կարապետյանի մասնակցությամբ տեսանյութը՝ կից:

მოგეწონათ სტატია? გაუზიარე მეგობრებს: