Չնայած այսօրձմռան առջին օրն է, սակայն հասկանալի պատճառներով չկա ձմռան առաջին օրվան սպասողների սովորական խանդավառությունը: Օրը նախկինի պես չի նշանավորվում սոցցանցային հրապարակումների, ձմեռային տրամադրություններ արտահայտող թեմատիկ գրառումների տեսքով:

Օրվան և ձմռան վերաբերող խորհրդածություններ է իր սոցհարթակում հանրայնացրել հաղորդավարուհի Զառա Արամյանը, ում համար դեկտեմբերն առանձնահատուկ նշանակություն ունի, սակայն այս տարի բոլորովին այլ իմաստ ու տրամադրություն է ստացել:

Հաղորդավարուհին իր սոցհարթակում այսպես է կիսել իր տխուր մտորումները. «Դեկտեմբերը ինձ համար երջանկության ամիս է… դեկտեմբերին կլրանա մեր ամուսնության 18 տարին և դստրիկիս՝ Էլենիս 17 ամյակը…

Բայց ի՞նչ երջանկություն, ի՞նչ ուրախություն, երբ մեկ այլ մայր մղկտում է իր զավակի անշունչ մարմնի վրա,իսկ մյուսն էլ մռմռում, իր որդուն գտնելու, կամ տուն բերելու անհույս ցավից…

Խոնարհվում եմ ձեր առջև, սևազգեստ մայրեր, Աղոթում եմ ձեր բալեքի համար, առյուծածին մայրեր…»,- իր միտքն ավարտել է հաղորդավարուհին: