Երկու տարի առաջ Անթալիայում բացվել է նոր թանգարան, որտեղ հավաքվել է ավելի քան 13 հազար խաղալիք։ Այս յուրահատուկ թանգարանում եղել է արդեն կես միլիոն մարդ:

Նրա ցուցանմուշների մեջ կա մեկը, որը հատուկ արժեք է ներկայացնում։ Սա տիկնիկ է, որը 78 տարեկան է։
Այն նացիստական Գերմանիայի ժամանակներից է, Հոլոքոստից, երբ տեղի էր ունենում տարբեր էթնիկ խմբերի մարդկանց զանգվածային ոչնչացում։

Թանգարանի տնօրեն Էմրահ Յունլյուսոյի խոսքով ՝ խաղալիքը ծնունդով Գերմանիայից է։ Այնտեղ այն ձեռք են բերել թանգարանի համար։ Տիկնիկի մազերը պատրաստված են հրեա աղջկա մազերից: Նա սպանվել է Օսվենցիմում, մահվան ճամբարում, 1941-ում: Մահացած երեխայի անունը հայտնի չէ: Բայց համաշխարհային հանրությունը լայնորեն տեղեկացված է այն մասին, որ նախքան գազի խցիկներ երեխաներին ուղարկելը, պարտադիր կերպով իրենց մազերը կտրել են։ Ավելի ուշ նրանք օգտագորժել են խաղալիքների համար: Իրական մազերով տիկնիկները իրենց երեխաների համար գնել են հարուստ գերմանացիները եւ բանակի կազմի հրամանատարների ընտանիքների անդամներ:
Հրեական հասարակական կազմակերպությունների ակտիվիստները մտադիր են գտնել մահացած երեխայի հարազատներին։ Իհարկե, եթե նրանք դեռ կենդանի են: Դրա համար տիկնիկից վերցվել են մազեր՝ ԴՆԹ-ի համար: