Մարդկային ուղեղը արտադրում է 13000-ից մինչեւ 50000 մտքեր 1 օրում:

Դա ինքնին անհավանական է: Սակայն, այնուամենայնիվ, մենք կարող ենք չիմանալ, թե ինչի է ընդունակ մեր միտքը։ Մենք ձեզ կծանոթացնենք մարդկային մտքի զարմանալի փաստերի հետ, որոնց մասին դուք չեք կարող նույնիսկ կռահել:
1. Մոռացկոտությունը բարձր ինտելեկտի նշան է
Լավ հիշողությունը եւ մտածելու կարողությունը տրամաբանորեն թվում են մեր ամենաուժեղ եւ առավել դրական հատկություններից: Սակայն գիտնականները պնդում են, որ մոռանալ նույնքան կարեւոր է, որքան հիշել։ Վատ հիշողությունը, ըստ էության, մի մեխանիզմ է ստեղծում, որը թույլ չի տալիս, որ ուղեղը վատնի ավելորդ հիշողության համար տեղ եւ էներգիա:
2. Մեր ուղեղը կարող է հիշել միայն 3 կամ 4 բաներ միաժամանակ
Ունենալով մեծ անելիքների ցանկ, զարմանալի չէ, որ դուք կարող եք մոռանալ նույնիսկ ամենակարեւոր բաների մասին, որոնք դուք պետք է անեք:
3. Կոտրված սիրտը կարող է զգալ ցավը ֆիզիկապես
Նեյրոբիոլոգիան հայտնաբերել է, որ կոտրված սիրտը կարող է ֆիզիկական ցավ զգալ: Բանն այն է, որ զգացմունքային ցավին և ֆիզիկական ցավին արձագանքները շատ նման են, և բնական քիմիական նյութը առանձնանում է ինչպես հոգեկան ցավի, այնպես էլ ֆիզիկական ցավի ժամանակ։
4. Ինչքան դուք ավելի երջանիկ եք, այնքան ավելի քիչ է ձեզ անհրաժեշտ քնել
Պարզվել է, որ տխրությունն ու բացասական հույզերը բարձրացնում են ավելի շատ քնելու ձեր ցանկությունը, Իսկ ահա երջանկությունը հակառակ կերպ է աշխատում։
5. Այն բաների 85% – ը, որոնց մասին մենք ամենից շատ ենք վախում, երբեք տեղի չի ունենա
6. Ձեր ֆոբիաները կարող են հուշեր լինել, որոնք ձեզ են փոխանցվել ձեր նախնիների գեներից:
Հիշողությունը եւ ֆոբիան կարող են փոխանցվել սերնդից սերունդ գենետիկական անջատիչների միջոցով:
7. Դուք ավելի երջանիկ եք, երբ գումար եք ծախսում ուրիշների վրա:
Ծախսել գումարը կարող է լինել նույնքան կարեւոր որքան վաստակելը, հատկապես ծախսել գումարը թանկ մարդկանց վրա:
8. Մարդիկ ավելի ազնիվ են, երբ հոգնել են:
Երբ դուք ֆիզիկապես հոգնած եք, դուք չեք չափազանցնում ձեր խոսքերը: Եթե դուք ցանկանում եք պահպանել ինչ-որ գաղտնիք, ավելի լավ է զրուցել ձեր ընկերների հետ ոչ ուշ գիշերին: