Հրաշք դերասանուհի աննման գեղեցկուհի Ժաննա Բութուլյանն օրերս դարձել է մեկ տարով մեծ, սակայն ծննդյան օրվա միակ երազանքն ու բարեմաղթաները խաղաղությունն է եղել։

«Որքան էլ դա չի երևում, իմ հոգում հազվադեպ է խաղաղություն լինում և միշտ շա՜տ լավ եմ իմացել դրա արժեքը։ Բարեմաղթանքներիս մեջ միշտ հնչել է սեր և խաղաղություն։ Բայց հիմա ավելի քան երբևէ գիտակցում եմ, որ առանց խաղաղության ամեն բան անիմաստ է…

Ծննդյանս օրվա միակ նվիրական երազանքս մեր երկրի ու ամբողջ աշխարհի խաղաղությունն է»,- գրել է նա՝ զետեղելով գեղեցիկ կադր։

Որպես հետգրություն՝ նա մանրամասնել է նման կադրի ընտրության պատճառտ․ «Հայացքս՝ մի մարդու, ով ,- միլիոն անգամ համոզվել է՝ միշտ արդարությունը, բարին ու սերն են հաղթում և առանց հուսահատվելու, լուռ սպասում է այդ պահին»,- նշել է նա՝ ակնարկելով խաղաղ կյանքը։