Հայտնի է, որ մերձսահմանային գոտու ամբողջ մակերեսով աննախադեպ մասշտաբներով վերսկսված ընթացիկ գործողությունները համախմբել են համայն աշխարհի բոլոր հայերին՝ նրանց տարատեսակ նախաձեռնությունների առիթ տալով:

Հայության շրջանում բոլորն են զբաղված Արցախի պաշտպաններին տարատեսակ օգնության միջոցներ տրամադրելով: Բազմաթիվ կամավորներ ֆիզիկապես գտնվում են սահմանապահ զինվորների կողքին, իսկ մյուսները կապմակերպում են թիկունքային պաշտպանություն:

Բժշկական ներուժի մեծ մասն ուղղված է հենց այդ նպատակին: Նշենք, որ թիկունքային օժանդակությունների նախաձեռնություններ են դրսևորում ոչ միայն հայերը, այլ նաև այլ ազգերի ներկայացուցիչներ, որոնք այս պահին գտնվում են մեր երկրում:

Հընթացս հայտնի է դարձել, որ հայ զինվորներին օժանդակելու համար իրենց ներդրումն են ունեցել մի խումբ հնդիկներ, ովքեր այս պահին տարբեր հանգամանքների բերումով մեզ մոտ: Նրանց մեծամասնությունը ուսանողներ են, ովքեր այստեղ են ուսումնառության նպատակներով:

Նրանց տրամադրած օժանդակությունը գլխավորապես պարենային, ալրի պարկերի օգնության տեսքով է: Հայտնի է, որ հնդիկները նախաձեռնությանը դիմել են ինքնակամ ու սիրով՝ առաջնորդվելով Հաղթելու ենք կարգախոսով: