Արդեն տասն օր ձգվող մարտական գործողությունների ու մղձավանջային օրերի ընթացքի ժամանակ մխիթարիչ են մեր քաջ տղաների մարտական հաջողությունների մասին լուրերը:

Ուրախությունը կրկնապատկվում է, երբ իմանում ենք, որ սահմանին հանուն մեր բոլորի կենսական ապահովության համար պայքարող հերոսների ընտանիքներում նոր բալիկներ են ծնվել:

Այսօր Արցախի ապաստարաններից մեկում բացառիկ դեպք է գրանցվել: Բալիկի սպասող կինը բալիկին լույս աշխարհ է բերել հենց ապաստարանում՝ ներկաների օգնությամբ:

Տոկունության, համառության և կենսաիրության բացառիկ դրսևորումներ են ցուցադրում հայերն այս օրերին համայն աշխարհին, ով ուշադրությամբ հետևում է դրանց:

Շենգավիթի ծննդատան սոցհարթակում էլ մեկ այլ հուզիչ հանդիման մասին է տեղեկություն հանրայնացվել: Հիվանդանոցի ծննդատանը լույս աշխարհ եկած բալիկին կարողացել է այցելել իր հերոս հայրիկը, ով մարտական գործողությունների արդյունքում վիրավորում է ստացել ու փոխադրվել Երևան:

Նորածին բալիկների ապահով ապագայի համար էլ շարունակում են այսօր պայքարել մեր հերոսները՝ չխնայելով ոչինչ: