Հայրենի հողի պահապանների մասին երգվում է հաճախ: Արա և Ալիկ եղբայրները, որ հայտնի են իրենց յուրօրինակ դուետային զույգով, նոր երգ են հանրայնացրել, որը նվիրված է մերօրյա հերոսներին՝ զինվորներին: Երգը վերնագրված է «Զինվորներ ենք»:

Երգում պատմական հիշատակումներ են արվում Ավարայրից մինչև Սարդարապատ ու մեր օրեր, նշվում են հերոսական դրվագների մասին: Արտահայտվում է մեծ հաղթանակի հասնելու պատրաստակամության ու վստահության մասին:

Երգը երգվում է հայ զինվորների անունից: Խոսվում է զինվորների ոգու ամրության, հայրենասիրության մասին: Երգում արտահայտվում է զինվորի ոգու անկոտրունությունն ու քաջությունը: Այն ունի հայ զինվորի խիզախությանը բնորոշ ոգեղենություն:

Հայրենասիրական, ոգեշունչ երգի խոսքերի ու երաժշության հեղինակը Սոս Թադևոսյանը: Երգը ներկայացվում է մեր զինվորների մասնակցությամբ գեղեցիկ կադրերի համակցությամբ ստեղծված տեսահոլովակի միջոցով:

Ավետիսյան եղբայրների այս հայրենասիրական, սրտառուչ, գեղեցիկ ու հաղթական երգը կարող եք ունկնդրել վարը կցված նյութի մեջ՝ թողնելով ձեր կարծիքը: