Առակ. Կյանքի ուրախությանը հասնելու համար անհրաժեշտ է ջանքեր գործադրել, քայլեր անել.

Մի երիտասարդ մարդ որոնումների մեջ էր, նա ցանկանում էր իմանալ, որն է կյանքի ուրախությունը: Սակայն դա նրան ոչ մի կերպ չէր հաջողվում:
Նա գնում է իմաստունի մոտ.
— Ուսուցիչ, ես կրկին եկել եմ Ձեզ մոտ, ես ուզում եմ իմանալ ու ճանաչել կյանքի ուրախությունը: Դուք խորհուդ էիք տվել ինձ մտքում կրկնել. «Ես ընդունում են ուրախությունն իմ կյանք»: Ես ամեն օր կրկնում եմ այդ բառերը, բայց իմ կյանքում ուրախություն չկա: Ի՞նչ անեմ: Իմաստունը երիտասարդ մարդու առաջ դրեց մի գդալ, բաժակ և մոմ, այն ինչ առաջինն ընկավ ձեռքի տակ:
— Ասա, սրանցից որն ես ընտրում:
-Գդալը, – պատասխանեց երիտասարդը:
-Կրկնիր դա հինգ անգամ:
— Ես ընտրում եմ գդալը, ես ընտրում եմ գդալը, ես ընտրում եմ գդալը, ես ընտրում եմ գդալը, ես ընտրում եմ գդալը:
— Դե, ինչ որ բան փոխվե՞ց: Ինչպես տեսնում ես գդալը քո ձեռքում չհայտնվեց: Ուզում ես թեկուզ միլիոն անգամ կրկնիր, ոչինչ չի փոխվի, գդալը քո ձեռքում չի հայտնվի, դրա համար պետք է գործել, օրինակ, ձեռքդ առաջ պարզիր և վերցու այն: Ջանքեր գործադրիր, գործիր, քայլեր արա:
Աղբյուր՝ goodinfo-24.ru