Հաճախ կանայք հրաժարվում են այս կամ այն գույնի հագուստից՝ պատճառաբանելով, որ այն իրենց գեր է ցույց տալիս: Այսպիսով, աստիճանաբար զգստապահարանը լցվում է գորշ գույների հագուստներով՝ տեղ չթողնելով վառ գույներին: Մենք համոզված ենք, որ ինպիսին էլ լինի ձեր հասակը և քաշը, չկան գույներ, որոնցից արժի հրաժարվել: Պետք է ուղղակի դրանք ճիշտ ներառել զգեստապահարանում:
Բաժանել մարմնի կառուցվածքը գույներով

Եթե մեկ գույնը ուղղահայաց կերպով մարմինը տեսողականորեն ձգում է և նիհարեցնում, ապա հագուստի բաժանումը տարբեր գույների, ընդհակառակը լայնացնում է: Որքան կարճահասակ է կինը և թմբլիկ , իսկ գույների հակադրությունը վառ է արտահայտված, այնքան այդ էֆեկտը ընդգծված է երևում: Բայց դա չի նշանակում, որ միշտ պետք է միագույն հագուստ կրել: Գլխավորը այստեղ ճիշտ տեղում շեշտը դնելն է:
Նկարի աջ կողմում Ջեյ Լոն ավելի նուրբ է նայվում մեկ ուղղհայաց կանաչ հագուստի մեջ, որտեղ բաց փորիկը հանդես է գալիս որպես շեշտադրում: Իսկ ձախ կողմում նա հագել է կանաչ գույնի բլուզ և ոչ այդքան վառ գույնի շալվար: Բլուզն ավելի է ընդգծում մարմնի այն մասը, որն որևէ թերություն չունի ՝շեղելով ուշադրությունը մարմնի առավել ուշադրության արժանի մասերից՝ կոնքերից:
Գեր կարող է ցույց տալ նաև միագույն հագուստի վրա հագնված գոտին , որը հագուստի գույնին չէ: Այս նկարում Ջեյ Լոն ձախից հագել է միագույն հագուստ, բայց այն առանձանցրել է սև գոտիով, որ գիրացնում է նրան, իսկ աջ կողմում նա հագել է հագուստ՝ առանց գոտու, որն ավելի վայելչակազմ է դարձնում նրան:

Վառ նեոնային գույները

Շատերը չեն հագնում վառ գույների հագուստ զուտ այն պատճառով, որ 100 տոկոսով համոզված են, որ այն կգիրացնի: Անկեղծ ասած գիրացնում են միայն ծայրահեղ վառ, նեոնային գույների հագուստները, ինչպես Բլեք Լայվայի օրինակով՝ ձախից: Այսպես կուրացնող՛՛ երանգները կարծես ստեղծում են լուսավորող դաշտ, ինչը լրացուցիչ ծավալների պատրանք է հաղորդում: Աջ կողմի նկարում,. Բլեք Լայվան նույնպես գրավիչ գույնի հագուստ է կրում: Հագուստը ընտրված է որպես մեկ ուղղահայց ամբողջություն և գույնը չի փչացնում մարմնի տեսքը:
Փայլուն հագուստները գեր են ցույց տալիս ցանկացած գույների հագուստի մեջ

Ցանկացած գույնի փայլուն հագուստ, լինի դա ատլաս , թե արգանզա, արտացոլում է լույսը, որի շնորհիվ ծավալը տեսողականորեն ավելանում է: Հագուստը ոչ միայն փայլում է, ավելացնելով կիլոգրամները, այլև ընդգծում է մարմնի թերությունները: Իսկ աջ նկարում պատկերը լրիվ այլ է, փայլատ շիֆիոն է, որը ավելի հաջողված կտրված է, իսկ դերասանուհին կարծս աստվածուհի լինի:

Եթե շատ եք ցանկանում կրել փայլուն հագուստ, բայց ունեք կարճ հասակ և փարթամ եք, ընտերք ավելի երկար, լակոնիկ կտրվածքով և առավել մեռած փայով հագուստ: Համաձայնեք, որ աջ կողմի նկարում Սելենա Գոմեզը ավելի բարձրահասակ և վայլեչակազմ է նայվում, քան ձախ կողմի նկարում: