ԵՊԲՀ սոցհարթակում անչափ ցավալի տեղեկություն է հանրայնացվել այն մասին, որ ճակատում վիրավորում ստացած մեր հայորդիներին մասնագիտական օգնություն ցուցաբերելու ժամանակ մահացել է մեր լավագույն մասնագետներից մեկը՝ Վահե Մելիքսեթյանը:

Վահեն մասնագիտությամբ դեղագործ էր և այս օրերին Արցախում զբաղվում էր վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելով:

Նա մասնագիտական շրջանակներում հայտնի էր որպես բանիմաց և շնորհալի մասնագետ, ով ուներ գիտական մեծ ներուժ:

Վահեն իր բժշկական ուսումնառության և մասնագիտական գործունեության ընթացքում հասցրել էր հեղինակել մի շարք կարևոր մասնագիտական հոդվածներ, դասախոսում էր բժշկական համալսարանում և նաև աշխատում:

Վահեի թանկագին կորուստը սգում են նրա բոլոր ծանոթները: Շատերը երանի են տալիս այն մարդկանց, ովքեր չեն ճանաչել Վահեին և չգիտեն, թե նա ինչ բացառիկ ու լուսավոր անհատականություն էր, հրաշալի մասնագետ, քանի որ նրան ճանաչելու դեպքում կորստի ցավն անտանելի և անամոք է:

Վարը ներկայացնում ենք բժշկի ցավալի մահվան մասին տեղեկացնող հայտարարությունը:
Խորը վշտով տեղեկացանք Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս, ԵՊԲՀ հայցորդ Վահե Մելիքսեթյանի անժամանակ մահվան բոթի…
Опубликовано Երևանի պետական բժշկական համալսարան/ Yerevan State Medical University Пятница, 9 октября 2020 г.