Քրիստիան Շալերտը, երբ ամուսնացած չէր, ապրում էր մի բնակարանում, որի տարածքը 23 ք.մ. էր։

Առաջին հայացքից այն հիշեցնում էր դատարկ մի տարածքի, բայց ամեն ինչ զարմանալի կերպով փոխվում էր, երբ տղամարդը սկսում էր կերակուր պատրաստել կամ պատրաստվել քնելու:
Քանի որ բնակարանի տարածքը չի տարբերվում մեծ չափերով, Քրիստիանը վերցրել է այնպիսի կահույք եւ այլ պարագաներ, որպեսզի նրանք կարողանան տեղավորել այնտեղ: Նա արել է այնպես, որ ամեն ինչ թաքցվի, ծալվի կամ փաթաթվի մինչև այն ժամը, երբ նա պետք է օգտվի դրանցից։
Նա փոխեց և կատարելագործեց իր փոքրիկ բնակարանը անճանաչելիորեն։ Մինչ Քրիստիանը սկսել է աշխատանքները, նրա բնակարանը, որը գտնվում է Բարսելոնայի Բորն թաղամասում, ապրուստին ոչ պիտանի էր։

Տղամարդը պատմում է, որ իր մայրը ցնցված է եղել, երբ տեսել է սենյակը։ Բանն այն է, որ այն չափազանց դատարկ էր, կահույքը գրեթե բացակայում էր, հատակին կար միայն մեկ հին ներքնակ։ Քրիստիանի մայրը չէր կարող պատկերացնել, թե ինչպես է որդին այնտեղ ապրելու, եւ նրան խելագար անվանեց:
Որպեսզի Բնակարանը վերափոխվի, Շալերտը հսկայական աշխատանք է կատարել: Նա օգնության խնդրանքով դիմել է ճարտարապետ Բարբարա Ապոլոնիին, ով զբաղվում է տարածքի նախագծմամբ։

Շալերտի խոսքով ՝ իր բնակարանը լի է անակնկալներով։ Երբ մտնում են ներս, դժվար է հասկանալ, որտեղ է թաքնված ամբողջ կահույքը: Լավ, ավելի լավ կլինի տեսնենք ինքներս: Տեսանյութ՝