Այս պատմությունը սովորական պատմություն չէ. Փոքրիկ գյուղաքաղաքում ապրող մի ընտանիքի մասին է, որտեղ  ծնվեց եռյակ

Այս պատմությունը սովորական պատմություն չէ. Փոքրիկ գյուղաքաղաքում ապրող մի ընտանիքի մասին է, որտեղ  ծնվեց եռյակ:

Այս պատմությունը սովորական պատմություն չէ. Փոքրիկ գյուղաքաղաքում ապրող մի ընտանիքի մասին է, որտեղ  ծնվեց եռյակ

Արինան և Բորիսը սպասում էին իրենց առաջնեկին: Գյուղաքաղաքը, որտեղ ապրում էին  այդքան էլ զարգացած չէր, բժշկական սարքավորումներ և սպասարկում  օրը ցերեկով էլ չէիր գտնի, իսկ եթե կար, ապա հարևան քաղաքներում էր և  շատ թանկ:  Դա էր պատճատը, որ ծնողները սպասում էին հրաշքի: Իսկ հղիության օրերը անցնում էին շատ արագ: Հղիության 7-րդ ամիսն էր, երբ սկսվեցին ցավերը: Արինային հիվանդանոց հասցրեցին շտապ օգնության մեքենայով: Երբ ծնվեց առաջին երեխան, պարզ դարձավ, որ եռյակ է ծնվելու: Ծնվեցին երեք հրաշք երեխաներ:

_Շնորհավորում ենք, դուք եռյակ եք ունեցել:

Արինան այնքան էլ ուրախ չէր, ճիշտ է նա երեխա ուզում էր ունենալ, բայց որ միանգամից երեքը, դրան նա ընդհանրապես չէր սպասում: Ամուսինը ոգևորված չէր եռյակի ծնունդով:

Հիվանդանոցից նա կնոջն ու երեխաներին բերեց իր ոչ շատ մեծ բնակարանը: Հենց առաջին օրը տաքդիրներ գնելու պատրվակով տանից դուրս եկավ ու այլևս չվերդարձավ: Արինան ոչ մի կերպ չէր ուզում հավատալ, որ ամուսինը իրենց լքել է: Սկզբում նա զանգահարում էր, բայց հեռախոսին ոչ ոք չէր պատասխանում: Հետո փորձեց ամուսնու մասին տեղեկություն ստանալ ծանոթ բարեկամների միջոցով: Դա էլ էր ապարդյուն: Հետո հանգստացավ: Երեխաների հոգսերը այնքան շատ էր, որ էլ ժամանակ չուներ մտածելու նրա մասին, իսկ երեխաների մեծացնելուն իրեն օգնում էին մայրն ու քույրը: Տեղավորվեց հերթափոխային աշխատանքի: Այսպես մոր ու քրոջ օգնությամբ մեծացնում էր երեխաներին: Երբ աղջիկները դարձան չորս տարեկան, Արինան որոշեց լուրջ քայլ անել` որոշեց տեղափոխվել  իր աշխատատեղի Մոսկովյան մասնաճյուղ: Նա իրեն լավ էր դրսևորել: Այնտեղ նրան պատասխանատու աշխատանք և բնակարան  տվեցին: Արինան երեխաների համար խնամող վարձեց:

Կյանքը շարունակվում էր իր հունով, մինչև որ մի անգամ Արինան վերելակի մեջ հանդիպեց իր ամուսնուն: Բորիսը պապանձվեց` Արինան այն խեղճ կինը չէր, որին ինքը թողել էր 4 տարի առաջ: Նա գեղեցիկ էր, ինքնավստահ: Իսկ ամենամեծ հարվածը այն եղավ, որ երբ այն խորհրդակցությունը, որին երկուսով շտապում էին մասնակցել, ղեկավարում էր Արինան: Նա այդ  ծրագրի ղեկավարն էր, իսկ Բորիսը այն ընկերության ղեկավարի օգնականն էր, որին ինքը ներկայացնում էր:

Այս պատմությունը սովորական պատմություն չէ. Փոքրիկ գյուղաքաղաքում ապրող մի ընտանիքի մասին է, որտեղ  ծնվեց եռյակ

Կարելի էր պատկերացնել Արինայի ներքին բերկրանքը հաղթանակի համար:

Երկու օր անց Բորիսը գտավ Արինային, ընկավ ոտքերը, ծնկաչոք ներեղություն էր խնդրում, ասում էր, որ այն ժամանակ ինքը պարզապես վախեցել է, Արինան հանգիստ լսեց, իսկ հետո ասաց.

_Այ ինչպես դու ես ինձ ծնկաչոք խնդրում, այնպես էլ ես, ղեկավարներիցս խնդրում էի, որ աշխատանքից բացակայություններս համարեն հարգելի, որովհետև երեխաներիցս մեկը հիվանդ էր, ես աշխատում էի գիշեր-ցերեկ, իսկ դու վախեցար: Այսօր ես ունեմ իմ անձնական կյանքը, որտեղ դու չկաս, իսկ երեխաները, երբ մեծանան թող իրենք որոշեն, քեզ հետ շփվեն, թե ոչ: Ինձանից օգնություն մի սպասի:

Այս պատմությունը սովորական պատմություն չէ. Փոքրիկ գյուղաքաղաքում ապրող մի ընտանիքի մասին է, որտեղ  ծնվեց եռյակ

Գեղեցիկ, հպարտ, ինքնավստահ, ահա թե ով էր դարձել Արինան, իսկ Բորիսը նոր միայն հասկացավ թե ում էր կորցրել, բայց արդեն շատ ուշ էր:

 

 

მოგეწონათ სტატია? გაუზიარე მეგობრებს: