Հաննա Ռոուզը և Սթիվեն Ռաջը ծանոթացել են Մոնրեալի նորաձևության դպրոցում սովորելու ժամանակ։ Երիտասարդները միանգամից հասկացան, որ ստեղծվել են միմյանց համար։

Հաննայինն եւ Սթիվենին միավորել է, բացի սիրուց, ժամանակակից նորաձեւության հիասթափությունը: Տղան ու աղջիկը այն անկատար են համարում եւ այնպիսին, որտեղ ոչ ոք չի ապրում ինքն իրեն պես: Բոլորը դիմակներ են կրում եւ ուրիշի դերեր են խաղում:
Ռաջն ու Ռոուզը որոշել են, որ իրենք կլինեն այնպիսին, ինչպիսին կան։ Դա նշանակում է հագնվել, դիմահարդարում կատարել եւ մի շարք պարագաներ կրել ֆուտուրիստական ոճով: Բացի այդ, երիտասարդները սափրել են գլուխներն ու հոնքերը։ Իրեն գերժամանակակից դուետը նույնականացնում է «ապագայի մարդկանց»։

Նրանք աշխատում են որպես դիզայներներ եւ ստեղծում են արտասովոր հագուստները: Ամուսինները նաեւ սոցիալական ցանցերի աստղեր են։ Նրանց Instagram-ում ավելի քան կես միլիոն մարդ է հետևոըմ:

Կանադացի ամուսինները հիշեցնում են այլմոլորակայինների, «գիշատիչ» ֆիլմի կերպարների:
Հաննան եւ Սթիվենը պատմում են, որ իրենց արտաքին տեսքի պատճառով հաճախ անհարմարություններ են զգում։

Բանկերում, օդանավակայաններում եւ ռեստորաններում ամուսիններին ընդունում են որպես թափառական եւ դուրս են հանում:

Փոխարենը Հաննան ու Սթիվենն իրենց արտաքինով ուրախացնում են երեխաներին։ Անսովոր ամուսինները հիշեցնում են նրանց կոմիկսների կամ մուլտֆիլմերի հերոսներին:

— Երեխաները չեն դատապարտում, քանի որ նրանց դեռ ոչ ոք չի պարտադրել պատերազմել հանուն նորմերի և հասարակության ստանդարտների, — ասում է Հաննան:

Նա և Սթիվենը վերջերս երեխա են ունեցել։ Նրա դաստիարակությունը ոչնչով չի տարբերվում սովորական ընտանիքներում երեխաների դաստիարակությունից։
Արդյո՞ք նա ապագայում իր ծնեղների պես կմտածի: