Այս տորթիկի համից կշտանալ չի լինի:Ճիշտ է, երկար ժամանակ գնելեմ դրանք հացամթերքի խանութներում, եւ չեմ թխել:

Այս լեհական դեսերտի պատրաստումը շատ հեշտ է ընթանում:

Բաղադրություն՝ խմոր.
1 գավաթ ջուր
1,5 գավաթ ալյուր
5 հավի ձու
աղ
1/4 տուփ կարագ
1 ճաշի գդալշաքարի փոշի
Բաղադրություն՝ կրեմ
2 գավաթ կաթ
1/3 գավաթ շաքարավազ
1 տուփ վանիլային շաքարավազ
1 տուփ կարագ
2 ճ/գ ալյուր
1.5 ճ/գ օսլա
Պատրաստումը՝
1.Պետք է սկսել պատրաստել էկլերի խմորը:Դնել կաթսան կրակի վրա, ջուր ու աղ լցնել և ավելացնել կտրտած կարագը: Չհեռացնելով՝ խառնել մինչև միաձույլ զանգված դառնալը:

2. Վերցրեք կաթսան կրակից, լցնել ալյուրը և խառնել:Վերադարձրեք այն կրակի վրա և այնքան խառնեք մինչև վերածվի թավայից պոկվող գնդիկի:

3.Խմորը դնում եք մաքուր ամանի մեջ եւ մեկ ձու գցում դրա մեջ՝ խառնելով յուրաքանչյուրի հետ:Հինգերորդ ձուն ավելացնելու համար պետք է լավ խառնել խմորը, որպեսզի լավ միաձուլվի:

4 Կաղապարը ծածկել պերգամենտային թղթով, լցրեք խմորը նրա վրա, փռել կամ ավելի լավ է ուղղակի գդալով մաս- մաս լցնել՝ ձևավորելով անկանոն գծեր:

5. 200 աստիճան տաքացնել ջեռոցը 35 րոպե: Եվ ջեռոցի դուռը մի բացեք, որ խմորը չնստի:

6. Կրեմի համար կաթսայում լցնում ենք կաթը ու տաքացնում:

7. Վերցրեք կաթը, լցրեք ալյուրն ու օսլան և լավ խառնեք:
8. Կաթսայի մեջ լցնել վանիլյաին շաքարը և շաքարավազը, ավելացնել մնացած կաթը:

9. նորից դրեքք կրակին և այնքան եփեք մինչև միաձույլ կրեմ դառնա:
10 Համարյա պատրաստ կրեմը ծածկել սննդային տոպրակով և թողնել սառի:
11.Հարիչով լավ հարել կարագը:
12.Միացրեք կարագը սառեցված կրեմի հետ, քիչ քիչ ՝ խառնելով հարիչով:
13.Այժմ եկել է ամբողջ տորթ հավաքելու ժամանակը: Կտրեք հենց կեսից եւ տորթի երկայնքով:
14. Տորթի առաջին մասի վրա քսել կրեմը
15. Դնել երկրորդ մասը և նույնպես ծածկել կրեմով, բայց զգույշ որպեսզի չփրշվի:

16.Էկլերի վրա շաղ տալ շաքարի փոշին;
17.Դրեք տորթը սառնարանում մեկ, կամ ավելի լավ է 2 ժամ:

Տորթ «Կարպատկան» լավ է, քանի որ այն կարելի է շատ բազմազան պատրաստել, հետեւելով ձեր սեփական ճաշակին եւ երեւակայությանը: Եվ հիմնականում ամեն ինչ վերաբերում է կրեմին: Ի վերջո, հնարավոր է ըստ ճաշակի օգտագործել կակաո, շոկոլադ, ընկույզ, շոկոլադե մրգեր, չորացրած մրգեր կամ թարմ եւ նույնիսկ պահածոյացված մրգեր: Եթե երեխաները այս տորթը չեն ուտում, մի քիչ լիկյոր էլ կարող եք օգտագործել:
Դուք կարող եք զոռ տալ երեւակայությունը եւ զարդարել տորթը: