Այսօր Միջինքի օրն է.Հայ տանտիկինները մետաղադրամ են դնում միջինքի մեջ: Ում բաժին ընկնի դրամը, այդ տարի հաջողություն կունենա.

Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի` միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Միջինք է Մեծ պահքի չորրորդ չորեքշաբթին կամ 24-րդ օրը: Միջինքից սկսած` խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները` հավուր պատշաճի:
Այդ օրը, ըստ ժողովրդական ավանդության` հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում: Ում բաժին ընկնի դրամը, այդ տարի հաջողություն կունենա:
Այժմ կներկայացնենք Միջինքի գաթայի բաղադրատոմս՝
բաղադրիչներ՝
2 հատ ձու
150 գրամ շաքարավազ
150 գրամ մածուն
150 գրամ կարագ
1 թեյի գդալ սոդա
1 թեյի գդալ վանիլին
500-600 գրամ ալյուր
100 գրամ կանեփ
50 գրամ ընկույզ։
Միջինքի պատրաստման մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև բերված տեսանյութում՝
Բարի ախորժակ!