Հետաքրքիր մարդիկ են ապրում Էմիրություններում:

Սկզբում ամբողջ աշխարհը քննարկում էր Դուբայի էմիրի կնոջ ՝ արքայադուստր Խայայի փախուստը, որը վերցրել է երեխաներին եւ 39 մլն դոլար, եւ այժմ ապրում է Լոնդոնում (այնտեղ նա վարձել է արքայազն Չարլզի փաստաբանին եւ մտադիր է դատի տալ շեյխին): Եվ հիմա եւս մեկ նորություն: Եւ շատ ավելի դրական:

Արաբ գործարար Աբդուլլա Մուհամեդ Սուլեյման Ալ Շեհին, որը National Advisor Bureau Limited ընկերության տերն է, 80 մլն դոլար է ծախսել Անտարկտիդայից այսբերգն ԱՄԷ հասցնելու համար: Այն տեղում կլինի 2020 թվականին (այն պետք է հաղթահարի գրեթե 9 հազար կմ)։

Ծրագրի համաձայն ՝ գործարարը նախատեսում է Էմիրությունների ափեր տեղափոխել 2 կմ սառույց՝ դա կդառնա ոչ միայն գլխավոր տեսարժան վայրերից մեկը, այլ նաեւ քաղցրահամ ջրի աղբյուր կլինի (որպեսզի չծախսվի ջրային կայանքների վրա, որոնք ավելի թանկ կարժենան): Այսբերգի ջրի պաշարներում, որը գնել է Աբդուլա Մուհամմեդը, ավելի քան 75 մլրդ լիտր քաղցրահամ ջուր է (հաշվի առնելով, որ տեղափոխման ժամանակ կկորչի մոտ 30 տոկոսը): Սա բավական է, որպեսզի կարողանան լուծել քաղցրահամ ջրի խնդիրը 5 տարվա համար:
