Ցանկանու՞մ եք ճաշակել ինչ որ թեթև , համեղ, ոչ այդքան քաղցր և հաճելի աղանդեր: Եթե այո, ապա անպայման պատրաստեք այս ելակով տիրամիսուն: Այս բաղադրատոմսն ու նկարը ձեզ կօգնեն պատրաստել հեքիաթային նրբագեղություն ընդհամնեը մի քանի րոպեում, դա շատ հեշտ է:
Տիրամիսուն աշխարհում ճանաչված այն աղանդերներից մեկն է, որը նույնիսկ տղամարդիկ են պատրաստում: Նրա գլխավոր պահանջվող մթերքներից են պանիր մասկարպիոնեն և սավոյարդի թխվածքաբլիթը, որը նաև անվանում են կանացի մատներ: Վերջինները կարող ենք գնել ցանկացած սուպերմարկետից: Կարող եք նաև դուք ինքներդ պատրաստել թխվածքաբլիթները:

Պատրաստման համար դուք կծախսեք ընդհամենը 15-20 րոպե:
Դասական տիրամիսուի մեջ սավոյարդի թխվածքաբլիթները սոսնձված են սուրճով: Ելակով տիրամիսուն պատրաստվում է առանց սուրճի: Ամռանը այն կարելի է պատրաստել թարմ ելակով, իսկ ձմռանը՝ սառեցված:
Եվ այսպես սկսենք պատրաստել, մեզ անհրաժեշտ է.
300 գր մասկարպիոնե
300 գր ելակ
200 գր սերուցք
3 հատ ձու
12 հատ սավոյարդի թխվածքաբլիթներ
2-3 կաթիլ լիմոնի հյութ
60 գր շաքարավազ
շոկոլադ՝ զարդարելու համար
50 գր ալյուր
Պատրաստման քայլերը
Սկսենք պատրաստել թխվածքաբլիթները: Առանձնացնում ենք ձվերի սպիտակուցը դեղնուցից: Հարում սպիտակուցը 30 գր շաքարավազի հետ՝ ընթացքում ավելացնելով լիմոնի հյութի կաթիլները:
10 րոպե հարում ենք ձվի դեղնուցները 30 գր շաքարավազի հետ, մինչև դառնա համասեռ զանգված;
Դեղնուցին դանդաղ, զգուշորեն խառնում ենք սպիտակուցը և կամաց խառնում: Այս զանգվածքի վրա դանդաղ լցնում ենք ալյուրը և խառնում: Խմորը լցնում ենք հրուշակեղենի պարկի մեջ, այնուհետև խոհանոցային թղթի վրա բաժանում ենք շերտերի և թխում 200 աստիճան տաքացված ջեռոցում՝ 10-12 րոպե:
Այժմ պատրաստում ենք կրեմը
Մասկարպիոնեն ծեծում ենք 2 ճ/դ շաքարի փոշիով, ավելացնում ենք սերուցքը և խառնում:
Ելակը հարում ենք բլենդերի մեջ:
Ապակե ամանի մեջ լցնում ենք սկզբում պատրաստի կրմեը, որի վրա շարում ենք թխվածքաբլիթները, լցնում ելակե զանգվածը, այնուհետև հերթականությամբ այս գործողությունը կատարում ենք մինչև ապրանքների վերջանալը:
Պատրաստի տիրամիսուն զարդարում ենք հալեցված շոկոլադով և ելակով և դնում ենք սառնարանում:
Բարի ախորժակ:
Պատրասման եղանակը առավել մանրամասն ներկայացված է հոլովակում, հետևեք: