Պարզապես անհրաժեշտ է.

1 կգ երիտասարդ կարտոֆիլ
1 փունջ թարմ սամիթ
1 ճ/գ կարագ (կարագ)
3 ճաշի գդալ ձեթ (արեւածաղկի)
Ի՞նչ անել.
Առաջին հերթին պետք է վանալ կարտոֆիլները և թավան լցնել ձեթով: Կարտոֆիլները ձեթի մեջ պետք է տապակել 15-20 րոպե:Չենք մոռանում կարտոֆիլները անընդհատ խառնել թավայի մեջ, որ ստանան գեղեցիկ կարմիր գույն:
Այժմ կտրտում ենք սամիթը և եթե սխտոր սիրում եք, մի քիչ էլ սխտոր ավելացրել և լցնում ենք տապակվող կարտոֆիլի վրա և թողնում 2-3 րոպե, որ սամիթը չվառվի: Այս ամենից հետո կարտոֆիլների վրա լցնում ենք կարագը , մի քանի րոպե թողնում և վերցնում:
Ոչ սովորական աղցան փոքրիկ կարտոֆիլներով
կես կիլոգրամ երիտասարդ կարտոֆիլ
1/5 կգ լոբի
120 գ սարդիններ (մարինացված յուղով)
մի քանի ձիթապտուղ
կես կիտրոնի հյութ
2 tճ/գ ձեթ (ձիթապտղի)
Ի՞նչ ենք անում.
Վերցնում ենք կարտոֆիլները, լվանում ենք, կտրում ենք 2-3 մասի և դնում եփվելու: այնուհետև վերցնում ենք լոբին և եփում 3-4 րոպե:
Սարդինաները պատառաքաղով ճզմում ենք,ավելացնում լիմոնի հյութը, աղը և պղպեղը: Այնուհետև ավելացնում ենք բանջարեղենները, ապա լցնում ձեթը:

Այս ամենը ուղարկում ենք սառնարան, որպեսզի խառնվի, հանում ենք և ճաշակում: